• Поиск Поиск
×
Манвел Микоян

Манвел Микоян

поэт

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 5-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում։ Բարձրագույն կրթություն է ստացել Երևանում։

1983 թվականից ապրում է Վանաձորում։ Աշխատել է քաղաքային «Կայծ», «Վերածնունդ», ապա մարզային «Լոռու մարզ» թերթերի խմբագրություններում։ 1998 թվականից «Լոռու մարզի» գլխավոր խմբագիրն է, 1991 թվականից՝ «Ազգ» օրաթերթի սեփական թղթակիցը Վանաձորում։

1997 թվականից խմբագրում է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պարբերաթերթը։ Հանրապետական գրական մամուլում տպագրվում է 1982 թվականից («Գարուն», «Նորք», «Գրական թերթ», «Նարցիս» և այլն)։

2009 թվականի հունիսին ընտրվել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ։

Մանվել Միկոյանի ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, անգլերեն, գերմաներեն և պարսկերեն։

2017 թ․ «Գրականություն» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Ստվերներից անդին» բանաստեղծական ժողովածուի համար:

Материалы