CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Перч Зейтунцян

Перч Зейтунцян

писатель

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

Ծնվել է 1938 թվականի հուլիսի 8-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Ավարտել է Պյատիգորսկի (Ռուսաստան) հեռակա մանկավարժական ինստիտուտը եւ Մոսկվայի բարձրագույն սցենարական կուրսերը: Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիրը, պաշտոնավարել է ՀԳՄ-ում որպես վարչության քարտուղար, եղել է «Պիոներ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրը, իսկ 1991-92թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարը:

Հեղինակ է բազմաթիվ վեպերի, վիպակների, պիեսների: Նրա պիեսները բեմադրվել են Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական եւ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում: Նոա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն եւ այլ լեզուներով: Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ է, ՀԳՄ անդամ` 1957թ-ից։

Անգլերենից թարգմանել եւ հրատարակել է Էռնեստ Հեմինգուեյի` «Հրաժեշտ զենքին», «Կիլիմանջարոյի ձյուները», Գրեհեմ Գենի «Խաղաղ ամերիկացին», Էրսքին Քոլդուելի «Տաք գետը» ստեղծագործությունները:

Պերճ Զեյթունցյանը արժանացել է գրական մի շարք մրցանակների, պետական պարգեւների եւ շքանշանների: Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։

2005թ. «Մի նայիր հայելուն» վիպակի համար արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակի:

Материалы