CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Рубен Сакапетоян

Рубен Сакапетоян

лингвист

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

Ծնվել է 1944 թվականին Բեյրութում: 1947թվականին ծնողների հետ ներգաղթել է Հայաստան:

1961-66թթ. Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գերազանցությամբ ավարտելուց հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` ոճաբանություն մասնագիտությամբ: 1974 թ. պաշsպանել է թեկնածուական ատենախոսություն:

1970 թվականից ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում դասավանդում է մի շարք լեզվաբանական առարկաներ։
1991- 92 թվականներին ղեկավարել է Բեյրութի Հյուսիսյան հայագիտական ամբիոնի աշխատանքները: Հեղինակն է «Չարենցի արձակի լեզուն եւ ոճը» մենագրության (Բեյրութ, 1992թ.), Յուրի Ավետիսյանի հետ հրատարակել է «Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի գործնական աշխատանքների եւ վարժությունների ձեռնարկը»:

1995-2005 թվականներին Ռուբեն Սաքապետոյանը հրատարակել է «Արեւմտահայերեն եւ արեւելահայերեն ուղղախոսական - բացատրական բառարան»-ը, «Արեւմտահայերենի դասագիրք»-ը, «Ժամանակակից հայոց լեզվի եւ արեւմտահայերենի ուղեցույց» -ը եւ «Apмянский язык» բառարան – դասագիրքը:

2004 թվականին Ռուբեն Սաքապետոյանը «Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի բառապաշարային առանձնահատկությունները» գրքի համար արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մrցանակի:

Материалы