О победителе
Սառա Պետրոսյանը ծնվել է 1967թ․ մարտի 1-ին։ 1986-1991 թթ․ սովորել և ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մասնագիտական դասընթացների և գիտաժողովների։
2001 - 2022 թթ․՝ հետաքննող լրագրող, «Հետք»-էլեկտրոնային օրաթերթում և «Հետաքննող լրագրողներ» հ/կ, ծրագրերի ղեկավար։
1994-2001 թթ․՝ լրագրող, «Ազգ» հասարակական-քաղաքական օրաթերթ
2014-2017 թթ․՝ Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի փորձագետ
2010-2012 թթ․՝ «Ռազմավարական դատավարությունների մոնիտորինգի ծրագիր» փորձագետ, Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն
2009-2010 թթ․՝ «Դիտորդ» ամսագրի գլխավոր խմբագիր
2007-2009 թթ․՝ «Փաստաբան» ամսագրի գլխավոր խմբագիր
2007-2010 թթ․՝ «Փաստաբանների պալատի» նախագահի մամուլի քարտուղար
2000 թ․՝ «Գերմանահայկական հարաբերություններ» հանդես, Քյոլն, Գերմանիա,
1996-1997 «AIM»ամսագրի հայաստանյան թղթակից, Լոս Անջելես, ԱՄՆ
1994-1995; 2000թ․ «Nouvel d’Armenie»ամսագրի հայաստանյան թղթակից, Փարիզ, Ֆրանսիա
1994-95 թթ․՝ «Փաստ» լրատվական գործակալություն, լրագրող
1992-94 թթ․՝ «Հայլուր» լրատվական գործակալություն, լրագրող
1991-92 թթ․՝ «Երկիր» հասարակական-քաղաքական օրաթերթ, լրագրող։
Արժանացել է «Տարվա լավագույն լրագրող», «Տարվա հրապարակում», «Տարվա լավագույն հրապարակում» և մասնագիտական մի շարք մրցանակների։
2022 թ․ Սառա Պետրոսյանն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ հետաքննական հոդվածների համար։