CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Սուրեն Դանիելյան

Սուրեն Դանիելյան

литературовед

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

Սուրեն Դանիելյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 9-ին։ 

1971-1974 թթ.՝ ասպիրանտ Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտում՝ հայ գրականության գծով:

1966-1970 թթ.՝ Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական բաժանմունք

Գիտական աստիճաններ

1982-ին՝ բանասիրական գիտութիւնների թեկնածու, թեման՝ «Հեթանոսական» գրական շարժման պատմությունից» (Խ. Աբովյանի անվան Մանկավարժական Ինստիտուտում գործող խորհուրդ)

1993-ին՝ բանասիրական գիտութիւնների դոկտոր, թեման՝ «Սփիւռքահայ վէպը» (ԲՈՀ-ի ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան Գրականութեան Ինստիտուտի 003 մասնագիտական խորհուրդ)

Աշխատանքային փորձ

1995-ից «Սփյոււռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրեն (2013-ից համատեղությամբ)

2013-ից Վաչէ Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագոյն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ)

1993-2001 թթ. Ս. Էջմիածնի Գէորգեան Հոգեւոր Ճեմարանի հայ գրականության դասախոս (համատեղությամբ)

1974-ից դասախոս Մանկավարժական Ինստիտուտում

Գիտական հետաքրրութիւնների շրջանակը

Սփյուռքի գրական աշխարհի կենսապատումը, արեւմտահայ կրթական խնդիրներ: Կազմել եւ հրատարակել է հիսունի հասնող ժողովածուներ՝ դասագրքեր, ձեռնարկներ, պատմական, գիտական եւ գեղարվեստական հատորներ։

Արժանացել է մի շարք պարգևների

Հայաստանի Գրողների Միության վարչության անդամ է։

ՀՀ ԳԱԱ Գրականութեան Ինստիտուտում գործող 003 մասնագիտական խորհրդի նորագույն շրջանի հայ գրականության մասնախմբի փոխնախագահ

ՀՀ Նախագահի մրցանակի` գրականութեան գծով հանձնաժողովի անդամ

Մի շարք գիտական հանդեսների խմբագրական կազմի անդամ («Վէմ», «Հայագիտական հանդէս», «Գիտական տեղեկագիր»):

Արժանացել է Հայաստանի գրողների միության ամենամյա «Նիկոլ Աղբալյան մրցանակ»-ի 2023 թ․

2024 թվականին արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Հակոբ Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները․ մեկնություն և «Մանրուքներ»» գրքի համար։ 

 

Материалы