О победителе
«Միմ ստուդիո» թատրոնի գործունեության ավարտից հետո (2003-2015թթ), 2018 թ․ Հայկ Իսրաելյանը հիմենց «Ֆորմա» թատրոնը։։ Թատրոնն աշխատում է մնջախաղի ժանրում, թատրոնի դերասանների մեծ մասը նախկինում համագործակցել են այլ թատրոնների հետ։ Այժմ թատրոնն ունի մեկ ներկայացում՝ «Վայ-Վայ»-ը, որի առաջնախաղը կայացել է 2019 թվականին, և բազմաթիվ մնջախաղային համարներ։
2019 թ․«Վայ-Վայ» ներկայացմամբ թատրոնը մասնակցել է երկու միջազգային փառատոնի՝ «Հայֆեստ» և Լ․ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոն։
2019թ․ օգոստոսի 23-29 Իրանում մասնակցել է միջազգային մրցույթ փառատոնի և ստացել 5 գլխավոր մրցանակ՝ կանացի լավագույն դեր, տղամարդու լավագույն դեր, լավագույն ձայնային ձևավորում, լավագույն ռեժիսուրա և փառատոնի լավագույն ներկայացում։ 2020 թ․ 44-օրյա պատերազմում զոհվում են «Միմ ստւդիո» թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը, և «Ֆորմա» թատրոնի դերասան Ադամ Խալաթյանը։ Որոշ ժամանակով թատրոնը դադարեցնում է իր գործունեությունը։
2021 թ․ ձմռանը թատրոն է հրավիրվում դերասանուհի Ինեսա Արզաքանցյանը և նորովի վերաբեմադրվում է «Վայ-վայ» ներկայացումը, որի առաջնախաղը կայանում է նույն թվականի մարտի 15- ին։
2021թ․ սեպտեմբերի 06-12-ը, Ուկրաինաի Խերսոն քաղաքում մասնակցում է «Մելպոմենա Տավրիի» միջազգային մրցույթ փառատոնին և արաժանանում է գլխավոր մրցանակին՝ «Լավագույն ներկայացում»։
2022թ օգոստոսի 03-08-ը մասնակցում է Փոթիի ռեգիոնալ միջազգային փառատոնին։
2022թ-ին Ֆորմա թատրոնն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակին՝ «Վա՜յ-վա՜յ» ներկայացման համար։