• Поиск Поиск
×
Завен Хачикян

Завен Хачикян

фотограф

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

Ծնվել է 1955 թ․ հուլիսի 27-ին։ 1977-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1979-1981 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1978-1982 թվականներին եղել է Հայաստանի ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատող։ 1982 թվականին փոխել է մասնագիտությունը և զբաղվել կինո-ֆոտո վավերագրությամբ, համագործակցել է տեղական երիտասարդական թերթերի հետ։ 1983 թվականին աշխատել է «Ավանգարդ» և այլ թերթերի խմբագրություններում, ինչպես նաև «Արմենպրես» գործակալությունում։

Զավեն Խաչիկյանը լուսաբանել է 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժումը, անդրադարձել է շարժմանը նախորդած ու հաջորդող իրադարձությունների մասին, որպես լրագրող մի քանի անգամ եղել պատերազմի դաշտում։ Արցախյան շարժման և պատերազմի մասին լուսանկարներ և ռեպորտաժներ է հրապարակել հայկական, ռուսական, ամերիկյան, ֆրանսիական և բրիտանական թերթերում ու ամսագրերում։ Հանդիսանում է «Բնանկար կամ վերնագրված տարածք», «Շարժո՞ւմ, հեղափոխությո՞ւն, ո՛չ, նոր Ժամանակաշրջան», «Պատերազմ դադար», «Մենք» նախագծերի հեղինակը։ 2010 թվականին հրապարակել է «543210 կամ գալիս ենք մանկությունից», 2014, 2015 և 2016 թվականներին հրապարակել է «Կաշառակերության և ընտրակաշառքների դեմ պայքարի բոլոր միջոցները Հայաստանում», իսկ 2016 թվականին՝ «Սև, սպիտակ, եռագույն» գրքերը։

2021 թ-ին «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի «Անվերնագիր պատերազմ» լուսանկարչական շարքի համար։ 

Материалы