CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×

«Փոխադարձ կապեր՝ հայր և դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդես

Նյութի ամբողջական վերնագիր

Կկայանա «Փոխադարձ կապեր՝ հայր և դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդեսը։

Նիկոլ Ֆարիդանին (1936-2008), հայկական ծագումով, Իրանի արդի լուսանկարչության ականավոր դեմքերից է, ում անունը  սկսել է շրջանառվել  20-րդ  դարի երկրորդ կեսից։ Նա  որպես լուսանկարիչ,  միաժամանակ ստեղծագործել  է լուսանկարչության մի քանի ոլորտներում։ Մոտ քսան  տարի աշխատելով Իրան-Իտալիա նավթային ընկերությունում և Իրանի Նավթի կոնսերսիումում, մասնագիտացել է երկրաբանական լուսանկարչության , ֆոտոմիկրոգրաֆիայի  և օդանկարչության բնագավառներում՝օդում անցկացնելով երեք հարյուր ժամ՝  դարձել է  Իրանում լուսանկարչության վերոնշյալ ժանրերի հիմնադիրը։ Հարկ է նշել, որ   այդ  ժամանակահատվածում   Ֆարիդանին նաև ակտիվ  ճամփորդել է Իրանով։ Հռչակվել է որպես «անապատի լուսանկարիչ»։

Հիսուն  տարի  շրջելով   Իրանի նահանգներով ՝ լուսանկարիչը  ստեղծել է  ավելի քան  60000 ժապավեն, որոնցից 8000-9000 վերաբերում է իրանահայությանը՝ բնակավայրերին, որոնց մեծ մասն  այլևս պատմություն է դարձել։

Նիկոլ Ֆարիդանիի  ստեղծագործության հիմնական թեման  Իրանն է՝ իր բնության, պատմության և մշակութային հուշարձաններով,  ինչպես նաև իրանցիները՝ իրենց    հազարամյա ավանդույթներով և սովորություններով։ Ներկա  ցուցահանդեսում առկա են վերոնշյալ թեմաներով իրականացված ֆարիդանիական  հանրահայտ սև ու սպիտակ լուսանկարները, որոնք հիմնականում ստեղծվել են լուսանկարչի ստեղծագործական գործունեության վաղ շրջանում՝ 1955-1975 թթ։

Կատրին Ֆարիդանին՝ Նիկոլ Ֆարիդանիի դուստրը, ապրում և ստեղծագործում է  Կանադայում։ Մասնագիտական երկու կրթություն ունի։ Իր ստեղծագործություններում նա անրադառնում է սոցիալ-հասարակական խնդիրներին ։Մասնագիտանալով վավերագրական լուսանկարչության մեջ,  ներկայանում է «Փոխկապակցված» նախագծով։  Ցուցադրվող  աշխատանքներում  պատմում է, թե խմելու ջուրն ինչպես է սպառողին  հասնում և ետ վերադառնում՝ Տորոնտո քաղաքում։

Дата

Дата

23 Сентябрь, 2025 | 14:00

Вход

Вход

Бесплатно

Адрес

Адрес

ՀՀ, 0025, Երևան, Խանջյան փող., 50 շենք

Местоположение