CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

Նյութի ամբողջական վերնագիր

Կկայանա «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ 2023 թ-ին ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակ է շնորհվելու չորս անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ, Դեկորատիվ-կիրառական արվեստ։

Թեքեյան մշակութային միությունը հիմնադրվել է Բեյրութում 1947 թվականին։

Թեքեյան մշակութային միությունը մասնաճյուղեր ունի Բեյրութում, Հալեպում, Դամասկոսում, Ամմանում, Սիդնեյում, Լոնդոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Մոնրեալում, Տորոնտոյում և Հարավային Ամերիկայի մի շարք քաղաքներում։

Միությունն իրականացնում է բազմաթիվ մշակութային ձեռնարկներ։

Հայաստանի  Թեքեյան մշակութային միությունը 1991 թվականից անցկացնում է «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխություն՝ մշակույթի և գիտության տարբեր բնագավառներում։ Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակին են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լևոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ։

Дата

Дата

18 Октябрь, 2023 | 17:00

Вход

Вход

Бесплатно

Адрес

Адрес

ՀՀ, 0025, Երևան, Խանջյան փող., 50 շենք

Местоположение