CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров273

113-ամյա կոնյակ, ֆրանսերենով ճաշացանկ և 1,500 սպասք․ ի՞նչ են մատուցել Դոնալդ Թրամփի պատվին կազմակերպված թագավորական ընթրիքի ժամանակ (լուսանկարներ)

113-ամյա կոնյակ, ֆրանսերենով ճաշացանկ և 1,500 սպասք․ ի՞նչ են մատուցել Դոնալդ Թրամփի պատվին կազմակերպված թագավորական ընթրիքի ժամանակ (լուսանկարներ)

Պետական ​​խնջույքը դիվանագիտություն է շքեղ սեղանի շուրջ։ 

Բրիտանական թագավորական ընտանիքը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի խնջույքը անմոռանալի տպավորություն թողնի Դոնալդ Թրամփի վրա, այս մասին գրում է bbc.com-ը։

Բանկետը կազմակերպել են Վինձորի պալատի Սուրբ Գևորգի սրահում։  Տեսարանը միաժամանակ հիշեցնում էր միջնադարյան խնջույքներ և Հարի Փոթերի մասին ֆիլմեր։

банкет в Зале св.Георгия в Виндзоре

Անձնակազմը, հագնված նրբագեղ համազգեստներով, նույնքան կարգապահ էր, որքան խնջույքից մեկ օր առաջ շքերթին մասնակցած զինվորները։ Սեղանի պարագաները մանրակրկիտ դասավորված էին։ Ընդհանուր առմամբ 1,452 սպասք 160 հյուրերի համար։ Յուրաքանչյուր հյուրի համար եղել է հինգ բաժակ և գավաթ։

сервировка на королевском банкете в Виндзоре

Թրամփի այցի պատվին կայացած ընթրիքի հյուրերին մատուցվել են ֆրանսերեն ճաշացանկով ուտեստներ։

Հյուրերին առաջարկվել է գինիների նրբագույն ընտրանի՝

Wiston Estate, Cuvée 2016
Domaine Bonneau de Martray, Corton-Charlemagne, Grand Cru 2018
Ridge Vineyards, Monte Bello, 2000
Pol Roger, Extra Cuvée de Réserve, 1998

Ընթրիքից հետո մատուցվող խմիչքների ցանկը խորհրդանշական էր։ Դրանում ներառված էր 1945 թվականի պորտվեյն՝ ի պատիվ Թրամփի՝ որպես ԱՄՆ 45-րդ նախագահի, թեև ինքը Թրամփը չի խմում։

Трамп, король Карл, Рубио, Кэтрин на банкете в Виндзоре

Վինձորի ընթրիքին բացակայում էին սոցցանցերից ու մամուլի էջերից հայտնի մարդիկ։ Նույնիսկ թագավորական միջոցառումների մշտական հյուրեր սըր Դևիդ Բեքհեմը և սըր Էլթոն Ջոնը ներկա չէին։ Փոխարենը Սուրբ Գևորգի սրահը քաղաքական գործիչների հետ միասին լցված էր բիզնեսի աստղերով։

Apple-ի ղեկավար Թիմ Քուքը նստած էր նախագահի դստեր՝ Թիֆանի Թրամփի կողքին։ Թերթի մագնատ Ռուփերթ Մերդոքը նստած էր վարչապետ Քիր Սթարմերի աշխատակազմի ղեկավար Մորգան Մակսուինիի կողքին։ Վերջերս, որ Թրամփը վերջերս Մերդոքի ընկերության դեմ միլիարդ դոլարի հայց էր ներկայացրել։ 

Յուրաքանչյուր հյուրի համար նախատեսված է եղել կոնկրետ տեղ՝ անվանական ցուցանակով։

Հարգելի հյուր Դոնալդ Թրամփը նստած էր մեջտեղում՝ Չարլզ թագավորի և Ուելսի արքայադուստր Քեյթրինի միջև։

Թրամփի նստատեղի կողքին գտնվող ցուցանակի վրա գրված էր «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ»՝ մեծատառերով, ինչպես Թրամփը հաճախ գրում է իր սոցցանցերի գրառումներում։ Թագավորի և Թրամփի դիմաց նստած էին թագուհի Կամիլան, առաջին տիկին Մելանիա Թրամփը և Ուելսի արքայազն Ուիլյամը։ԱՄՆ դեսպան Ուորեն Սթիվենսը նստեցվել էր թագավորի քրոջ՝ արքայադուստր Աննայի և կանցլեր Ռեյչել Ռիվզի միջև։

Վարչապետ Քեյր Սթարմերը կանգնած էր Սթիվեն Շվարցմանի կողքին, ով Blackstone ներդրումային ընկերության ղեկավարն էր, որը հայտարարել էր Մեծ Բրիտանիայում 90 միլիարդ ֆունտ ստեռլինգ ներդնելու իր ծրագրերի մասին՝ Թրամփի այցի նախօրեին։Կոնսերվատիվների առաջնորդ Քեմի Բեյդենոքը նստած էր OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի կողքին։

Ընթրիքին ներկա էին նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, արտաքին գործերի նոր ղեկավար Իվետ Քուփերը և Միացյալ Թագավորության փոխվարչապետ Դևիդ Լեմմին։

www.tert.am 

  • Лента
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Похожие новости