CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров80

Ահազանգային Վիճակագրութիւն

Ահազանգային Վիճակագրութիւն

Այսօրուայ տուեալներով, աշխարհի երեսին կան 5.35 միլիառ համացանց օգտագործող անհատներ, որ կը կազմէ աշխարհի ընդհանուր բնակչութեան 66.2 տոկոսը:

Հայաստանի մէջ համացանց օգտագործողներու թիւը կը կազմէ 2.18 միլիոն մարդ, որ կը կազմէ երկրին ընդհանուր բնակչութեան 78.6 տոկոսը:

Հիմնուելով վերոյիշեալին վրայ, փորձութիւնը ունեցայ ուսումնասիրելու, թէ Հայաստանի տարածքին համացանց օգտագործողները ընդհանրապէս, ո՞ր կայքերն են, որ կ՛այցելեն ու կ՛օգտուին անոնցմէ:

Արդիւնքը սահմռկեցուցիչ էր ու ահազանգային: Ըստ ahrefs անունով 2010 թուականէն ի վեր գործող սինկափուրեան անկախ՝ համացանցային կայքեր վերլուծող, համապատասխան վիճակագրութիւններ կատարող, առցանց տեղեկութիւններ ամբարող եւ նմանօրինակ ուսումնասիրութիւններ կատարող կայքին Հայաստանաբնակ մեր հայրենակիցներուն այցելած, առաջին երեք հորիզոնականները գրաւող կայքերը 1 Մարտ 2024-ի տուեալներով, բախտախաղի, առցանց գրաւադրման եւ նմանօրինակ գործունէութիւն ծաւալող տեղական կայքեր են, ինչպէս պարզ կերեւի կցուած նկարին մէջ:

4-րդ հորիզոնականը կը գրաւէ պոռնկագրական համաշխարհային յայտնի կայք մը: Հետաքրքրականը այն է, որ ընկերային նշանաւոր ցանցեր ինչպէս ֆէյսպուք եւ Եու Թիւպ, որոնք իրենց թեթեւ բովանդակութեան առընթեր կրնան նաեւ որոշ օգտակար գիտելիքներու աղբիւր հանդիսանալ, կը զիջին  տուներ քանդող, արագ դրամ շահելու խաբկանքով շատերուն սնանկացնող, հոգիները մաշեցնող եւ բացի անոնց սեփականատէրէն, զանոնք օգտագործող ոեւէ անհատի ընդհանրապէս ո՛չ մէկ օգուտ բերող կայքերու:

Այս ահաւոր իրավիճակը կը գործէ անշուշտ բացայայտ կարգով եւ երկրին իշխանութեան ու անոր ազգային ապահովութեան ծառայութեան քիթին տակ, որոնց տէրերը նաեւ օրուայ իշխանութիւններու մօտիկ անձեր եղած են միշտ:

Ահազանգ մըն է, որ պէտք է հնչեցնել յաչս պատկան մարմիններուն, այս երեւոյթին առաջքը առնելու համար, որ ըստ երեւոյթին մեր Հայրենիքին ամբողջ տարածքի բնակչութեան վերաբերող իրավիճակ է, որ անշուշտ արդիւնք է նաեւ այս կայքերէն յոյս կամ օգուտ ակնկալող հաւաքականութեան մը, որուն դաստիարակութեան ու կենցաղին մէջ բան փոխելու լուրջ պատասխանատուութեան առջեւ կը գտնուի պետութիւնը, որ փոխանակ այս ազգակործան երեւոյթին առաջքը առնելու, լծուած է նորահնար ու զարմանազան հարկերով ու անոնց գումարները բարձրացնելով իր հերթին կեղեքելու մեր Հայրենիքին արդէն իսկ բարոյապէս ու տնտեսապէս անկեալ եւ հիւծած հասարակութիւնը:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

«Զարթոնք» օրաթերթ, Լիբանան

  • Лента
  • Close
Եկեղեցու Պատիվը Խուլիգանությամբ Չեն Պահում

03-05-2024 | 09:44

Եկեղեցու պատիվը խուլիգանությամբ չեն պահում
Եթե Նատօ-Ի Անդամ Պետությունը Զորք Ուղարկի Ուկրաինա, Դա Նշանակում Է, Որ Նատօ-Ի Եւ Ռդ-Ի Միջև Ուղիղ Հակամարտություն Կլինի․ Դա Կնշանակի Երրորդ Համաշխարհային Պատերազմի Սկիզբ․ Հունգարիայի Ագ Նախարար

03-05-2024 | 09:30

Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար
Թուրքիան Դադարեցրել Է Առևտուրն Իսրայելի Հետ. Bloomberg

03-05-2024 | 09:24

Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ. Bloomberg
Վրաստանի Կառավարությունը Հրաժարվել Է Ամն Ղեկավարության Հետ Քննարկել Ռազմավարական Գործընկերությունը. Դեսպան

03-05-2024 | 09:13

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է ԱՄՆ ղեկավարության հետ քննարկել ռազմավարական գործընկերությունը. դեսպան
Լեհաստանի Նախագահը Պաշտպանական Պատրաստվածության Բարձրացում Նախատեսող Օրինագիծ Է Ներկայացրել Խորհրդարան

03-05-2024 | 09:08

Լեհաստանի նախագահը պաշտպանական պատրաստվածության բարձրացում նախատեսող օրինագիծ է ներկայացրել խորհրդարան
Ռդ Զու-Ը Ուկրաինական 12 Անօդաչու Է Խոցել

02-05-2024 | 20:30

ՌԴ ԶՈՒ-ը ուկրաինական 12 անօդաչու է խոցել
Սեպտեմբերյան Ագրեսիայի Ժամանակ Արցախում Եղել Են Խոշտանգումների, Մարմինների Անդամախեղումների Դեպքեր. Միպ

02-05-2024 | 19:36

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Արցախում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Տեսանյութ. Բերետավորները Գրոհել Են Կիրանցը

02-05-2024 | 17:19

Տեսանյութ. Բերետավորները գրոհել են Կիրանցը
Մակրոնը Չի Բացառել, Որ Ուկրաինա Զորքեր Կուղարկվեն

02-05-2024 | 16:31

Մակրոնը չի բացառել, որ Ուկրաինա զորքեր կուղարկվեն
Ընտրեք՝ Արևմուտք Կամ Ռուսաստան

02-05-2024 | 14:48

Ընտրեք՝ Արևմուտք կամ Ռուսաստան
Ոստկանները Պաշարել Են Կիրանցը

02-05-2024 | 14:25

Ոստկանները պաշարել են Կիրանցը
Ոստիկանությունն Ուժային Կառույց Է, Ինչը Նշանակում Է, Որ Այն Ուժ Գործադրելու Լեգիտիմ Իրավունք Պետք Է Ունենա

02-05-2024 | 13:54

Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ այն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Փորձ Է Արվում Արմատախիլ Անել Քրիստոնեական Ներկայությունը Մի Երկրում, Որն Առաջինն Է Այն ​​Ընդունել․ Քրիստոնեական Դաշինքի Լիգա

02-05-2024 | 12:55

Փորձ է արվում արմատախիլ անել քրիստոնեական ներկայությունը մի երկրում, որն առաջինն է այն ​​ընդունել․ Քրիստոնեական դաշինքի լիգա
Ամն-Ի Պատժամիջոցների Տակ Են Հայտնվել Ռուսաստանյան 30-Ից Ավելի Տտ Ընկերություններ

02-05-2024 | 12:43

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
Բագրատ Սրբազանի Եւ Ընդդիմադիր Պատգամավորների Մուտքը Կիրանց Արգելված Է Նաև Այլընտրանքային Կիրանց—Աճարկուտ Ճանապարհով

02-05-2024 | 12:36

Բագրատ Սրբազանի և ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելված է նաև այլընտրանքային Կիրանց—Աճարկուտ ճանապարհով

Похожие новости

Եկեղեցու պատիվը խուլիգանությամբ չեն պահում

Новости

Calendar03-05-2024

Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար

Международные новости

Calendar03-05-2024

Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ. Bloomberg

Международные новости

Calendar03-05-2024

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է ԱՄՆ ղեկավարության հետ քննարկել ռազմավարական գործընկերությունը. դեսպան

Международные новости

Calendar03-05-2024

Լեհաստանի նախագահը պաշտպանական պատրաստվածության բարձրացում նախատեսող օրինագիծ է ներկայացրել խորհրդարան

Международные новости

Calendar03-05-2024

ՌԴ ԶՈՒ-ը ուկրաինական 12 անօդաչու է խոցել

Международные новости

Calendar02-05-2024

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Արցախում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-05-2024