CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров200

ԱՄՆ-ը դադարեցրել է մեկ ցենտանոց մետաղադրամների հատումը. դրանք թողարկվել են ավելի քան 200 տարի

ԱՄՆ-ը դադարեցրել է մեկ ցենտանոց մետաղադրամների հատումը. դրանք թողարկվել են ավելի քան 200 տարի

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պաշտոնապես դադարեցրել է մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը։ Նոյեմբերի 12-ին Ֆիլադելֆիայի դրամահատարանում հատվել է վերջին պեննին՝ ԱՄՆ գանձապահ Բրենդոն Բիչի հսկողության ներքո, հայտնում է CNN-ը։ Իշխանությունները հայտարարել են, որ վերջին հատված օրինակները կվաճառեն աճուրդով։

2025 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայեց դադարեցնել մեկ ցենտանոց մետաղադրամների հատումը՝ վկայակոչելով դրանց անշահավետությունը։

Ըստ ԱՄՆ Դրամահատարանի տվյալների՝ 2024 թվականին մեկ ցենտի պատրաստումն ու բաշխումն արժեցել է մոտ 3,7 ցենտ։ Վերջին տարիներին պեննիի հատումը թանկացել է ավելի քան երկու անգամ՝ մետաղադրամների արտադրության մեջ օգտագործվող պղնձի գնի աճի պատճառով։

Պեննին ինքը չի հանվի շրջանառությունից։ Ներկայումս Միացյալ Նահանգներում շրջանառության մեջ մոտ 300 միլիարդ պեննի կա։

Մեկ ցենտանոց մետաղադրամների արտադրությունը Միացյալ Նահանգներում սկսվել է 1793 թվականին՝ Ֆիլադելֆիայի դրամահատարանի հիմնադրմամբ, չնայած պեննիները առաջին անգամ հատվել են դրանից վեց տարի առաջ։

Պեննին ամերիկյան միակ մետաղադրամը չէ, որի հատումն արժե ավելի, քան դրա անվանական արժեքը։ ԱՄՆ Դրամահատարանի տվյալներով՝ 2024 թվականին հինգ ցենտ անվանական արժեքով յուրաքանչյուր մետաղադրամի պատրաստման և բաշխման վրա ծախսվել է մոտ 14 ցենտ։

Անցյալում ԱՄՆ-ն արդեն հրաժարվել է ցածր անվանական արժեքով մետաղադրամների հատումից, այդ թվում՝ պղնձի գնի աճի պատճառով։ ԱՄՆ Կոնգրեսը 1857 թվականին հրաժարվել է կես ցենտանոց անպահանջ մետաղադրամի թողարկումից, ինչպես նաև փոքրացրել է մեկ ցենտանոց մետաղադրամի չափը՝ օգտագործվող պղնձի քանակը կրճատելու համար։

www.news.am 

  • Лента
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Похожие новости