CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров410

Անթիլիասն ընդլայնում է «հակամարտության գոտին»

Անթիլիասն ընդլայնում է «հակամարտության գոտին»

Մամուլից տեղեկանում ենք, որ հունիսի 10-14-ին կայացել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կենտրոնական Վարչության Կրոնական և Քաղաքական ժողովների լիակատար նիստերը: Այդ առթիվ հրավիրված էին Կաթողիկոսության բոլոր թեմերի առաջնորդները և ազգային վարչությունների ներկայացուցիչները: Ժողովին ներկա էին գտնվել նաև Կաթողիկոսությանը ենթակա բոլոր հաստատությունների տնօրենները, խնամակալությունների ներկայացուցիչները՝ զեկուցելու իրենց գործունեության մասին:

Ժողովը, ըստ տարածված հաղորդագրության, «Նվիրապետական Աթոռների և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները» օրակարգային հարցի ներքո «հատուկ կերպով քննարկել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականների դեմ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հարձակողապաշտ վերաբերմունքը» և արձանագրել, որ «նման միջամտություններով կատարելով հարցի արծարծածումը հակասում է սահմանադրությանը»:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն, այսպիսով, ընդլայնում է «հակամարտության գոտին» և խնդիրը դիտարկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների տիրույթում: ՀԱԵ-ն ունի նվիրապետական չորս աթոռ՝ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի և Պոլսո Հայոց Պատրիարքություն: Այսպիսով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը «Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հարձակողակապաշտ վերաբերմունքը» վերագրում է նաև իրեն, Երուսաղեմի և Պոլսո Հայոց Պատրիարքություններին:

Ընդ որում, մամուլի համար հայտարարությունը տարածվում է մի փուլում, երբ Մերձավոր Արևելքում պատերազմ է, ինչի մասին, սակայն, Անթիլիասի ընդունած փաստաթղթում ընդամենը ընդհանուր բնույթի մեկ ձևակերպում կա, ժողովի աշխատանքների ավարտին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն կարևորել է «մեր Հայրենիքը և ազգը դիմագրավող տագնապների դիմաց գերագույն և ընդհանրական արժեքների և իդեալների շուրջ համախմբվելու կարիքը՝ հեռու մնալով ներքին բևեռացումներ առաջացնող քայլերից»:

Հայաստանի ներքին կյանքում մեկ շաբաթ է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների «դեմ հարձակողապաշտ վերաբերմունք» չի դրսևորվում ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ոչ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության և նրա առանձին ներկայացուցիչների, ոչ էլ մամուլի կողմից: Խնդրի շուրջ «կրքերը մարել են» նաև սոցիալական մեդիայում:

Եվ հանկարծ տարածվում է Անթիլիասի հայտարարությունը, ինչին զուգահեռ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վերաբորբոքում է թեման և այս անգամ իշխանություններին ուղղակի մեղադրում ՀԱԵ Արցախի թեմը լուծարելու, Արցախի տարածքում եկեղեցիները և վանքերը հանձնելու, պատմամշակութային ժառանգությունն «ադրբեջանական ճանաչելու» մեջ, որի դիմաց, ինչպես ինքն է ձևակերպել՝ «հոգևորականությունը լռել չի կարող»:

Այս քարոզչական դրսևորումներին անդրադառնալու հարկ, գուցե, չլիներ, եթե չնկատվեր մի չափազանց վտանգավոր միտում, վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տեսլական է զարգացվում, որ «խնդիր է դրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոն ճանաչել Պոլսո Հայոց Պատրիարքարանը»: Նման կարծիք արտահայտվում է՝ հիմք ընդունելով Պատրիարք Սահակ Մաշալյանին վերագրվող մի գրություն, որտեղ նա, աջակցություն հայտնելով Սուրբ Էջմիածնին և Գարեգին Բ. Վեհափառին, խորհուրդ է տալիս սպասել 2026 թվականին, երբ նախատեսվում է հրավիրել ազգային-եկեղեցական ժողով:

Իշխանության քննադատները մակաբերում են, որ «մինչ այդ Հայաստանի պետականությունը լուծարված կլինի, իսկ Պատրիարք Մաշալյանը կճանաչվի Մեծ Թուրքիայի հայ կրոնական համայնքի առաջնորդ»: Անթիլիասի կողմից ՀԱԵ նվիրապետական աթոռների և Հայաստանի իշխանությունների հարաբերությունների քննարկումը որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի՞: Թեման «թեժացվում է» վարչապետ Փաշինյանի Անկարա այցի հավանականության մասին տեղեկատվության ֆոնին: Անթիլիասը «գերագույն և ընդհանրական արժեքներ ու իդեալներ» ձևակերպելով ի՞նչ է նկատի ունենում և համախմբումի ի՞նչ նախաձեռնություն է ստանձնում: Մերձավոր Արևելքում, կրկնենք, պատերազմ է, որի ելքը ոչ ոք կանխատեսել չի կարող: Անթիլիասն ինչու՞ է ընդլայնում Եկեղեցի-Հայաստանի իշխանություններ «հակամարտության գոտին»:

www.1in.am 

  • Лента
  • Close
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս
Բաքվում Ապօրինի Գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի Պաշտպանը Դիմել Է Մակ-Ի Մի Գերագույն Հանձնակատարին

18-01-2026 | 13:13

Բաքվում ապօրինի գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

18-01-2026 | 13:11

Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Պայքարի Ծայրահեղ Միջոցի Դիմող Անձի Համար Կարևորագույն Հոգեբանական Խթաններ Են Թե՛ Հանրային Լայն Աջակցությունը, Թե՛ Հատկապես «Ընկերների» Լռությունը. Սամսոնյան

18-01-2026 | 13:08

Պայքարի ծայրահեղ միջոցի դիմող անձի համար կարևորագույն հոգեբանական խթաններ են թե՛ հանրային լայն աջակցությունը, թե՛ հատկապես «ընկերների» լռությունը. Սամսոնյան
Հունվարի 18-Ին Տեղի Կունենա Եմ Դեսպանների Արտակարգ Հանդիպում

18-01-2026 | 13:06

Հունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում
Փետրվարի 1-Ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մթ-Ն, Նիդերլանդները Եւ Ֆինլանդիան Կենթարկվեն 10% Մաքսատուրքի․ Թրամփ

18-01-2026 | 13:05

Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ
Ամն Նախագահը Հրահրել Է Ցուցարարներին Եւ Խոստացել Նրանց Ռազմակшն Աջակցություն. Զnհվել Են Հազարավոր Մարդիկ. Խամենեի

18-01-2026 | 13:03

ԱՄՆ նախագահը հրահրել է ցուցարարներին և խոստացել նրանց ռազմակшն աջակցություն. զnհվել են հազարավոր մարդիկ. Խամենեի
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը

Похожие новости