CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров200

«Հայոց պատմության բոլոր փուլերի ուսումնասիրումն անհրաժեշտություն է »

«Հայոց պատմության բոլոր փուլերի ուսումնասիրումն անհրաժեշտություն է »

«Հայոց պատմության կարևորագույն փուլերից մեկը՝ Բագրատունյաց դարաշրջանը, երբեք խորությամբ ու ըստ արժանվույն չի ուսումնասիրվել։ Եղել են տարբեր թեմատիկ անդրադարձեր, սակայն թագավորների, նրանց գործունեության պատմաքաղաքական  գնահատականի, ձեռքբերումների և թերացումների մասին որևէ առանձին ուսումնասիրություն չի եղել։ Ես խորամուխ եղա նման հետազոտության և մատենաշարով փորձեցի ներկայացնել Բագրատունի հայոց արքաների գահակալության տարիները»,-նշում է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության 2021 թվականի «Հայագիտության» անվանակարգի հաղթող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանը։

Վերջինս մրցանակի է արժանացել «Աշոտ Գ Ողորմած թագավոր հայոց» աշխատության համար։ Մենագրությունն էական ներդրում ունի հայագիտության մեջ, քանի որ ներկայացնում է չուսումնասիրված պատմափուլերից մեկը՝ Բագրատունիների թագավորության շրջանը։ Օգտվելով գիտական շրջանառության մեջ նաև երբևէ չօգտագործված աղբյուրներից՝ Արման Եղիազարյանը ոչ միայն ներկայացրել և վերլուծել է Աշոտ Գ Ողորմած թագավորի գործունեությունը, այլև խորությամբ բացահայտել Հայաստանի տվյալ ժամանակաշրջանի պատմությունը, որը նախկինում մանրամասնորեն ուսումնասիրված չէր։

Աշոտ Առաջին, Աշոտ Երկաթ, Աբաս, Աշոտ Գ Ողորմած․սրանք մատենաշարի այն առանձին գրքերն են, որոնցում հեղինակը բացահայտել է Բագրատունի թագավորների գործունեության՝ դեռևս չբացահայտված կողմերը, ներկայացրել նրանց որպես պետական-քաղաքական գործիչ, բարեգործ կամ հայոց պատմության մեջ այլ դերակատարում ունեցող թագավոր։ 
«Աշոտ Գ Ողորմածի կերպարը մեզ համար բացահայտված չէր։ Նա քիչ ուսումնասիրված, բայց խոշոր քաղաքական դեմք էր, որ կրել է «թագավոր թագավորաց ամենայն տիեզերաց» տիտղոսը։ Ի՞նչ տիտղոս էր սա, ոչ ոք չի անդրադարձել։ Նրա մասին մի քանի էջով կա միայն Ասողիկի մոտ․ պատմաբանները բավարարվել են միայն պատմիչի տեղեկությունները լուսաբանելով»,-նկատում է Արման Եղիազարյանն ու վստահեցնում՝ թեև նոր աղբյուրներ գտնելը, եղածները նորովի «խոսեցնելը» դժվար աշխատանք է, սակայն դրանք հնարավորություն են տալիս խորությամբ ուսումնասիրել Հայաստանի այդ ժամանակաշրջանը։
Պատմաբանն այն կարծիքին է, որ պետք է խոր քննության առնել տարբեր աղբյուրներում եղած տեղեկատվությունը, լուսաբանել իրարամերժ տեսակետները, ժամանակին բնորոշ իրադարձություններով բացել թագավորների կերպարները և պատմական խորքով ներկայացնել տվյալ ժամանակաշրջանը։

Անցնող տարում տպագրվել է Բագրատունյաց հաջորդ արքայի՝ Սմբատ Բ Տիեզերակալի մասին գիրքը․ այս պահին հեղինակն աշխատում է Գագիկ Ա Շահնշահի դարաշրջանի ուսումնասիրության վրա, իսկ Հովհաննես Սմբատի և Գագիկ Բ թագավորների մասին մենագրություններով կարծես կամբողջանա և հստակ կերպարանք կստանա Բագրատունյաց դարաշրջանի ուսումնասիրումը։ Հեղինակի նպատակն է նյութերն ամբողջացնել և տպագրել Բագրատունյաց դարաշրջանին վերաբերող երկու մեծ հատոր՝ «Հայաստանը Բագրատունյաց դարաշրջանում. քաղաքական պատմություն» խորագրով: Երկհատորյակով կիրականանա Բագրատունյաց դարաշրջանի հայոց պատմության ուսումնասիրության հեղինակի առաքելությունը։
Պրոֆեսոր Արման Եղիազարյանը ղեկավարում է ԵՊՀ-ի Սփյուռքագիտության ամբիոնը և «Հայաստանը Բագրատունյաց դարաշրջանում» նյութը դասավանդում է մագիստրատուրայում։ Ցավով է նկատում՝ ապագա պատմաբանները նախընտրում են ուսումնասիրել հիմնականում պատմության ժամանակակից փուլը․ «Ուսանողներն այդ միտումը հիմնավորում են մասնագիտության հեռանկարայնության տեսանկյունից՝ կարծելով, որ մեր երկրում ցանկացած տեղ աշխատելու համար ցանկալի է լինել արդի շրջանի պատմության մասնագետը»,-նշում է պատմաբանն ու վստահեցնում՝ մշտապես սովորեցնում է ուսանողներին, որ պատմության արդիականությունը միայն ժամանակակից պատմության ուսումնասիրությամբ չի ամփոփվում և նույնքան արդիական է նաև Բագրատունյաց դարաշրջանի ուսումնասիրությունը՝ մի շարք պատճառներով։

Որպես օրինակ Արման Եղիազարյանը նշեց, որ մեր հարևաններն անթաքույց նենգափոխում են հայոց պատմությունը․ պետք է նման նենգափոխումներին տալ  հիմնավորված պատասխաններ՝ արմատները փնտրելով հենց միջնադարում։ 
Պրոֆեսորը ջանք չի խնայում, որ իր ուսանողներին ցույց տա տնտեսական, քաղաքական, մշակութային պատմության չուսումնասիրված, լրացման կարիք ունեցող և բաց դաշտերը, առանձին անհատներին, երևույթներին, աղբյուրներին, ու զարգացումներին, որոնք սպասում են իրենց հետազոտողին։

 «Պատմագիտության զարգացման միջազգային տեմպերին ինտեգրվելու, մրցունակ լինելու համար դեռ բավարար վիճակում չենք։ Մեզանում վաղուց խախտված է հայոց պատմությունը ըստ ժամանակաշրջանների ուսումնասիերլու համամասնությունը. միջնադարագետներ, հնագույն շրջանի մասնագետներ քիչ են, այնինչ կան այդ խնդիրները լուծելու բոլոր հիմքերը, պարզապես պետք է տեղի ունենա համապատասխան խնդրադրում, որ մեզ պետք են պատմաբաններ մեր պատմության բոլոր դարաշրջանների ուսումնասիրության առումով»,-նշեց Արման Եղիազարյանը։ 
Նա այն կարծիքին է, որ խնդիրներ կան նաև մեր գաղափարաբանության մեջ, քանի որ, օրինակ, Երևանն ադրբեջանական համարելու հարևան երկրի պատմաբանների և ղեկավարների պնդմանը հակադարձող, այդ պնդումների սնանկությունը հիմնավորող թեմայի ուսումնասիրումը պատմությամբ զբաղվող հաստատություններից որոշները համարում են ոչ այնքան արդիական ու հեռանկարային։
Արման Եղիազարյանը նաև նկատում է, որ անկախության տարիներից սկսած մեր երկրում հայագիտության հանդեպ կա լուրջ մոտեցում, իսկ վերջին 10 տարիներին հատկապես պետությունը հակված է հայագիտական թեմաներին տալ մրցակցային առավելություն։
«Մենք խնդիրներ ունենք գիտական քաղաքականություն վարելու տեսանկյունից։ Բուհերը և ակադեմիական հիմնարկները կարիք ունեն փոխելու գիտության զարգացման  քաղաքականությունը։ Պետք է սահմանել խնդիրներ, ապահովել նպատակադիր ընթացք՝ անցյալի փորձը հասկանալու, մեր պատմությունը այլոց հարձակումներից պաշտպանելու և սերունդների դաստիարակությունը ապահովելու համար․եղած ռազմավարությունը հստակ չէ»-նշեց Արման Եղիազարյանը։

ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանի հետաքրքրության շրջանակը Սփյուռքի ձևավորման պատմության շրջանն է։ Այդ համատեքստում նա քաջածանոթ է Թեքեյան մշակութային միության ազգանվեր գործունեությանը ինչպես Սփյուռքում, այնպես էլ մեր երկրում՝ սկսած 1991 թվականից։ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը մասնակցել է վստահությամբ, որ յուրաքանչյուր մասնակցի վաստակը գնահատվելու է ըստ արժանվույն և անաչառության դիրքերից։ 
«Այս ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունն անչափ կարևոր իրադարձություն է մշակույթի և գիտության բնագավառում։ Հույս ունեմ, որ «Հայագիտության» մրցանակը հետագա տարիներին ևս կպահպանվի»,-նշեց Արման Եղիազարյանը։

Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Այս տարիներին մրցանակների և դրամական պարգևների են արժանացրել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ։

  • Лента
  • Close
«Օտարերկրյա Ազդեցության Մասին» Օրենքը Վրաստանի Խորհրդարանը Կընդունի

13-05-2024 | 22:09

«Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանը կընդունի
Հայկական Պետականության Կործանման Մեջ Ունեցած Եկեղեցու Անմիջական Ավանդը Սպառվելու Է. Արսեն Թորոսյան

13-05-2024 | 18:37

Հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է. Արսեն Թորոսյան
Վե՛Րջ Տվեք Երկակի Ստանդարտների Կիրառման Պրակտիկային. Հայաստանի Ժուռնալիստների Միությունը Խստորեն Դատապարտում Է Եւ Կոչով Դիմում Նգն Ղեկավարությանը, Քննչական Կոմիտեին

13-05-2024 | 18:04

Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին
Որտե՞Ղ Էին Հոգևորականները Պատերազմի Ժամանակ

13-05-2024 | 16:59

Որտե՞ղ էին հոգևորականները պատերազմի ժամանակ
Ոչ Միայն Պատրաստ Ենք, Այլև Շահագրգռված Ենք Վերահաստատել Տրանսպորտային Հաղորդակցությունն Ադրբեջանի Հետ․ Միրզոյան

13-05-2024 | 16:09

Ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ․ Միրզոյան
«Միայն Սլավոնների Համար»

13-05-2024 | 14:27

«Միայն սլավոնների համար»
Մենք Կաջակցենք Հայաստանին Ու Ադրբեջանին, Որպեսզի Կարողանան Համապարփակ Ու Կայուն Խաղաղության Համաձայնագրի Կնքել

13-05-2024 | 14:19

Մենք կաջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի կարողանան համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրի կնքել
Եահկ Գործող Նախագահ Իեն Բորջը Կայցելի Ադրբեջան

13-05-2024 | 14:15

ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը կայցելի Ադրբեջան
Ավտոերթեր՝ Մարզերում

13-05-2024 | 13:42

Ավտոերթեր՝ մարզերում
Վաղ Առավոտից Սկսված Ակցիաները Շարունակվում Են

13-05-2024 | 13:12

Վաղ առավոտից սկսված ակցիաները շարունակվում են
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի Թեմի Առաջնորդին

13-05-2024 | 09:17

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին
Թուրքիայում Կցուցադրվի Պոլսահայ Լուսանկարիչ Արա Գյուլերի «Գումգափուի Ձկնորսները» Ֆոտոշարքը

13-05-2024 | 07:53

Թուրքիայում կցուցադրվի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը
Վրաստանում Սկսել Են Վերականգնել Վահան Տերյանի Տուն-Թանգարանը

13-05-2024 | 07:51

Վրաստանում սկսել են վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանը
Հայաստան Կժամանի Եահկ Գործող Նախագահը

12-05-2024 | 18:55

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
Նարեկ Սիմոնյանը Հաղթեց Ադրբեջանի Ներկայացուցչին Եւ Դուրս Եկավ Եզրափակիչ

12-05-2024 | 18:43

Նարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ

Похожие новости

«Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանը կընդունի

Տարածաշրջանային լուրեր

Calendar13-05-2024

Հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է. Արսեն Թորոսյան

Новости

Calendar13-05-2024

Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին

Новости

Calendar13-05-2024

Որտե՞ղ էին հոգևորականները պատերազմի ժամանակ

Новости

Calendar13-05-2024

Ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ․ Միրզոյան

Официальные новости

Calendar13-05-2024

«Միայն սլավոնների համար»

Новости

Calendar13-05-2024

Մենք կաջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի կարողանան համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրի կնքել

Официальные новости

Calendar13-05-2024

ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը կայցելի Ադրբեջան

Официальные новости

Calendar13-05-2024