15-11-2025 | 17:18
Բաքվում Ֆրանսիայի նոր դեսպան է դարձել Սոֆի Լագուտը, այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել են Ֆրանսիայի դեսպանատունը և հենց դիվանագետը։
«Իմ համար մեծ պատիվ է ծառայել Ֆրանսիային, մեր շահերին և հայրենակիցներին՝ որպես Ադրբեջանում դեսպան։ Ես կկատարեմ այս առաքելությունը՝ շարունակելով Անն Բուայոնի ուղին։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան թիմի հետ միասին ես անհամբեր սպասում եմ ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացմանը մեր երկրի և Եվրամիության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում», - նշել է Ս. Լագուտը:
www.aysor.am