CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров91

Հայ գերիների դատերը նման են նվաստացման բեմականացված ծեսերի. Սահակյանը՝ Վարշավայի ֆորումում

Հայ գերիների դատերը նման են նվաստացման բեմականացված ծեսերի. Սահակյանը՝ Վարշավայի ֆորումում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-ից 17-ը տեղի է ունենում համաժողով՝ նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։ Այս մասին հայտնում են Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնից։

Համաժողովի ընթացքում քննարկվում են ԵԱՀԿ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներին, արդար դատաքննությանը և Հելսինկյան սկզբունքներին վերաբերող հարցեր։

Վարշավայի համաժողովին ներկա է նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և կազմակերպության անդամ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։ Սիրանուշ Սահակյանն իր ելույթում անդրադարձել է Բաքվում պահող հայ պատանդների խնդրին, այս հարցում Ադրբեջանի խտրական քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ հայ պատանդները թիրախավորվում են ոչ թե կատարած գործողությունների, այլ իրենց ինքնության համար։ Իրավապաշտպանը հակադարձել է նաև Ադրբաջանի պատվիրակության կեղծ թեզերին։ «Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից, դատական գործընթացներն անկախ և անաչառ չեն և նման են նվաստացման բեմականացված ծեսերի։ Մինչդեռ, Ադրբեջանի կառավարությունը այս ֆորումին վստահեցնում է, որ հայ բանտարկյալները օգտվում են բոլոր իրավունքներից, այդ թվում՝ փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Սակայն Բաքուն մերժել է իմ՝ որպես  պատանդների ՄԻԵԴ-ի կողմից լիազորված ներակայացուցիչ, գերիների հետ հանդիպելու խնդրանքը։ 5 տարի շարունակ «թույլատրված» հանդիպումների թիվը 0 է։ Եթե «իրավունքների պաշտպանությունը» այսպիսին է, ապա մենք կարող ենք պատկերացնել Ադրբեջանում արդար դատաքննության մյուս բոլոր իրավունքների վիճակը»,- ասել է Սահակյանը։

Հայաստանից միջոցառմանը ներկա էին նաև «Իրազեկ քաղաքացի», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ների, ինչպես նաև «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ»-ի (ANCA), «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիա»-ի (EAFJD) ներկայացուցիչները։

Համաժողովից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ պետությունների պատվիրակությունների հետ, որի ընթացքում ևս բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրը, տեղեկացրել նրանց Բաքվում ընթացող ապօրինի և շինծու դատավարությունների մասին։

www.news.am 

  • Лента
  • Close
«Հաղթելու Ենք» Կարգախոսը «Օդից Ընկած» Լինելու Մասին Գրառումը Փորձ Է Մաքրել Փաշինյանին Եւ Ցույց Է Տալիս Պատերազմը Կառավարելու Որակը. Բադալյան

10-11-2025 | 13:49

«Հաղթելու ենք» կարգախոսը «օդից ընկած» լինելու մասին գրառումը փորձ է մաքրել Փաշինյանին և ցույց է տալիս պատերազմը կառավարելու որակը. Բադալյան
Bbc-Ի Գլխավոր Տնօրենը Եւ Լրատվական Բաժնի Ղեկավարը Հրաժարական Են Տվել Թրամփի Ելույթի Խմբագրման Պատճառով

10-11-2025 | 13:45

BBC-ի գլխավոր տնօրենը և լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել Թրամփի ելույթի խմբագրման պատճառով
Ամն Սենատորները Համաձայնության Են Եկել Դադարեցնել Շաթդաունը

10-11-2025 | 13:41

ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել դադարեցնել շաթդաունը
Երեկվա Ամենաթարմ Նախընտրական «Սոցհարցումը» Եղել Է Հովհաննավանքի «Պատարագը», Որին Գրեթե Ոչ Ոք Ներկա Չէր. Վահե Հովհաննիսյան

10-11-2025 | 12:11

Երեկվա ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Հովհաննավանքի «պատարագը», որին գրեթե ոչ ոք ներկա չէր. Վահե Հովհաննիսյան
Վերջ Տալ Ներքին Կոնֆլիկտներին Եւ Վերսկսել Արտաքին Կոնֆլիկտը. Սա Էր Ռոբերտ Քոչարյանի Համեստ՝ Մեկժամանոց Հարցազրույցի Խոստումը. Մարիա Կարապետյան

10-11-2025 | 12:07

Վերջ տալ ներքին կոնֆլիկտներին և վերսկսել արտաքին կոնֆլիկտը. սա էր Ռոբերտ Քոչարյանի համեստ՝ մեկժամանոց հարցազրույցի խոստումը. Մարիա Կարապետյան
«Պետք Էր Վերապրել Նրա Պայքարը, Ցավը, Հիասթափությունը». Իլոնա Սագիևան Բեմից Պատմում Է Էլվինա Մակարյանի Չիրականացած Երազանքների Մասին

10-11-2025 | 12:06

«Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը». Իլոնա Սագիևան բեմից պատմում է Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին
Եթե Հրապարակվեն Լղ Խնդրի Կարգավորման Փաստաթղթերը, Այդ Օրը Կդառնա Ոչ Թե Ընդդիմախոսների Հաղթանակի, Այլ Հենց Փաշինյանի Քաղաքական Դատավճռի Օրը․ Սուրենյանց

10-11-2025 | 12:02

Եթե հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հենց Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը․ Սուրենյանց
Ռուսաստանը Եւ Ամն-Ն Շարունակում Են Երկկողմանի Երկխոսությունը, Սակայն Ոչ Այնքան Արագ, Որքան Ցանկալի Է. Լավրով

09-11-2025 | 14:00

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է. Լավրով
Հայաստանի Նախաձեռնությամբ Յունեսկօ-Ն Ընդունել Է Փոքր Կղզի Զարգացող Պետությունների Միջազգային Օր Հռչակելու Մասին Բանաձևը

09-11-2025 | 13:58

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր հռչակելու մասին բանաձևը
Վաղարշապատում Բարեգործական Արգելքը Խախտելու, Ինչպես Նաև Ընտրակաշառք Տալու Կամ Այլ Ապօրինի Եղանակով Ընտրողի Կամքի Վրա Ազդելու Փորձերը Կարժանանան Իրավական Գնահատականի. Հակակոռուպցիոն Կոմիտե

09-11-2025 | 13:57

Վաղարշապատում բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի. Հակակոռուպցիոն կոմիտե
Փաշինյանի Հայտարարությունը Հանձնելու Մասին Է, Ոչ Թե Ստանալու. Անժելա Էլիբեգովա

09-11-2025 | 13:55

Փաշինյանի հայտարարությունը հանձնելու մասին է, ոչ թե ստանալու. Անժելա Էլիբեգովա
Ձեր Տապալումների Հետևանքները Ժողովուրդը Դեռ Շատ Երկար Է «Ճաշակելու». Աբրահամյանն՝ Իշխանությանը

08-11-2025 | 17:40

Ձեր տապալումների հետևանքները ժողովուրդը դեռ շատ երկար է «ճաշակելու». Աբրահամյանն՝ իշխանությանը
Ռուսաստանի Զինվшծ Nւժերը Լայնածավալ Հшրված Են Հասցրել Ուկրաինայի Ռшզմաարդյունաբերական Օբյեկտներին Եւ Դրանց Գործունեությանը Աջակցող Գազային Ու Էներգետիկ Ենթակառուցվածքներին. Ռդ Պն

08-11-2025 | 17:38

Ռուսաստանի զինվшծ nւժերը լայնածավալ հшրված են հասցրել Ուկրաինայի ռшզմաարդյունաբերական օբյեկտներին և դրանց գործունեությանը աջակցող գազային ու էներգետիկ ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ
Հայաստանի Առաջին Արբանյակն Ավարտում Է Իր Առաքելությունը Եւ Մտնում Ուղեծրից Անկման (Ապօրբիտացման) Փուլ

08-11-2025 | 13:49

Հայաստանի առաջին արբանյակն ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ
«Դուք Ուզում Եք, Որ Ինձ Uպանե՞Ն»․ Բայրամովի Փոխանցմամբ՝ Փաշինյանը Հարցրել Է Ալիևին

08-11-2025 | 13:43

«Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամովի փոխանցմամբ՝ Փաշինյանը հարցրել է Ալիևին

Похожие новости