CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров229

Հայտնի են «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

Հայտնի են «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն  27-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։

Այս տարի մրցանակներ հանձնվեցին վեց անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Լրագրություն և Գեղարվեստական լուսանկարչություն։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 70 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Պրոֆեսորն ընդգծեց, որ «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 27 տարի Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ուշադրության է արժանացրել հարյուրից ավելի արվեստագետների, գիտնականների։

Մրցանակաբաշխությանն իր օրհնության խոսքն հղեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ փոխանցելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս հայրապետական ողջույնը։

«Ուրախալի է, որ  ներկայիս՝ ոչ շատ բերկրանքով լի կյանքում տեղի են ունենում նման միջոցառումներ, որ կարծես լույսի ու հույսի կայծ են բերում։ Թեքեյան միությունն արժանի է Վահան Թեքեյանի անվանը․ նա հայ ժողովրդի այն զավակներից էր, որ իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ գրականությանը, հայ ժողովրդի մտածումներին և ապագայի հույսին։ Թեքեյան միությունը Հայաստանում շարունակում է իր գործը, որ սկսել էր դեռ նախորդ դարի կեսերին Սփյուռքում»,-նշեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու շնորհավորեց մրցանակակիրներին, որոնք տարբեր ոլորտներում իրենց չափով ստեղծագործում են ազգի պատվի, մշակույթի և վաղվա օրվա համար։

Ձեռնարկը շարունակվեց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ «Գրականություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց բանաստեղծ Արտավազդ Նազարյանին՝ «Արվարձան» եւ «Ուղեփակոց» բանաստեղծությունների ժողովածուների համար։

«Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանին՝ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության համար, իսկ «Կերպարվեստ» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակակիրը ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանն է՝ «Էրեբունի-Երևան-2800» ստեղծագործության համար։ 
«Լրագրություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Դիանա Մարկոսյանին՝ «Հաջողության բանաձև» հաղորդաշարի համար (Ա-ԹԻՎԻ ՀԸ) և Հակոբ Ասատրյանին՝ Եվրոպայի Սփյուռքի գաղթօջախների կյանքը լուսաբանող հրապարակումների համար («Օրեր» ամսագիր)։

«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Արմեն Ենգոյանին՝ «Գյուղական էսքիզներ»  շարքի և Զավեն Խաչիկյանին՝ «Անվերնագիր պատերազմ» շարքի համար։

Մրցանակները հանձնեցին մրցութային հանձնաժողովների նախագահները, որոնք իրենց ոլորտներում  անվանի ու ճանանչված գործիչներ են։ Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը նման գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր և պարտավորեցնող մրցանակ է։
Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ և Հայաստանի ժողովրդական արտիստ, մաեստրո Մարտին Վարդազարյանի մասնակցությամբ։

Նշենք, որ միջազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է 1991 թվականից։ Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակի են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լևոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ։ 

  • Лента
  • Close
Արտյոմ Օհանովը՝ Լավագույն Գիտնականների Ցանկում

14-05-2024 | 23:55

Արտյոմ Օհանովը՝ լավագույն գիտնականների ցանկում
Ռուս Սահմանապահները Հսկելու Են Հայաստանի Սահմանը Թուրքիայի Եւ Իրանի Հետ. Բորտնիկով

14-05-2024 | 23:52

Ռուս սահմանապահները հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով
Резолюция Расширенного Заседания Совета Сар

14-05-2024 | 22:37

РЕЗОЛЮЦИЯ РАСШИРЕННОГО ЗАСЕДАНИЯ СОВЕТА САР
Լարված Վիճակ Թբիլիսիում

14-05-2024 | 22:16

Լարված վիճակ Թբիլիսիում
Հաստատվել Է Հայաստանի Եւ Հնդկաստանի Պն-Ների Միջև 2024-2025 Թթ. Համագործակցության Պլանը

14-05-2024 | 22:10

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը
Համաս-Ը Պլանավորում Է Ռազմաբազա Հիմնել Թուրքիայում

14-05-2024 | 22:09

ՀԱՄԱՍ-ը պլանավորում է ռազմաբազա հիմնել Թուրքիայում
Մայիսի 10-Ից Անհետացած Ադրբեջանցի Ընդդիմադիր Գործչին Սպանված Են Հայտնաբերել

14-05-2024 | 22:07

Մայիսի 10-ից անհետացած ադրբեջանցի ընդդիմադիր գործչին սպանված են հայտնաբերել
«Օտարերկրյա Ազդեցության Մասին» Օրենքը Վրաստանի Խորհրդարանը Կընդունի

13-05-2024 | 22:09

«Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանը կընդունի
Հայկական Պետականության Կործանման Մեջ Ունեցած Եկեղեցու Անմիջական Ավանդը Սպառվելու Է. Արսեն Թորոսյան

13-05-2024 | 18:37

Հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է. Արսեն Թորոսյան
Վե՛Րջ Տվեք Երկակի Ստանդարտների Կիրառման Պրակտիկային. Հայաստանի Ժուռնալիստների Միությունը Խստորեն Դատապարտում Է Եւ Կոչով Դիմում Նգն Ղեկավարությանը, Քննչական Կոմիտեին

13-05-2024 | 18:04

Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին
Որտե՞Ղ Էին Հոգևորականները Պատերազմի Ժամանակ

13-05-2024 | 16:59

Որտե՞ղ էին հոգևորականները պատերազմի ժամանակ
Ոչ Միայն Պատրաստ Ենք, Այլև Շահագրգռված Ենք Վերահաստատել Տրանսպորտային Հաղորդակցությունն Ադրբեջանի Հետ․ Միրզոյան

13-05-2024 | 16:09

Ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ․ Միրզոյան
«Միայն Սլավոնների Համար»

13-05-2024 | 14:27

«Միայն սլավոնների համար»
Մենք Կաջակցենք Հայաստանին Ու Ադրբեջանին, Որպեսզի Կարողանան Համապարփակ Ու Կայուն Խաղաղության Համաձայնագրի Կնքել

13-05-2024 | 14:19

Մենք կաջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի կարողանան համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրի կնքել
Եահկ Գործող Նախագահ Իեն Բորջը Կայցելի Ադրբեջան

13-05-2024 | 14:15

ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը կայցելի Ադրբեջան

Похожие новости

Արտյոմ Օհանովը՝ լավագույն գիտնականների ցանկում

Образовательные новости

Calendar14-05-2024

Ռուս սահմանապահները հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով

Международные новости

Calendar14-05-2024

РЕЗОЛЮЦИЯ РАСШИРЕННОГО ЗАСЕДАНИЯ СОВЕТА САР

Новости

Calendar14-05-2024

Լարված վիճակ Թբիլիսիում

Տարածաշրջանային լուրեր

Calendar14-05-2024

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Официальные новости

Calendar14-05-2024

ՀԱՄԱՍ-ը պլանավորում է ռազմաբազա հիմնել Թուրքիայում

Международные новости

Calendar14-05-2024

Մայիսի 10-ից անհետացած ադրբեջանցի ընդդիմադիր գործչին սպանված են հայտնաբերել

Տարածաշրջանային լուրեր

Calendar14-05-2024

«Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանը կընդունի

Տարածաշրջանային լուրեր

Calendar13-05-2024