CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров157

Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ․ ՓԾ

Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ․ ՓԾ

Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ-փրկարարները շարունակում են իրականացնել խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ինտենսիվ և համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել մարել ու մեկուսացնել հրդեհի բազմաթիվ օջախներ, իսկ մի շարք ուղղություններում աշխատանքները շարունակվում են նույն թափով։

Նոյեմբերի 26-ի ժամը 12:00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել է, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է, միևնույն ժամանակ աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ 

Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ 

Լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից հազարից ավել փրկարարական ծառայողներ, որոնք շարունակաբար համագործակցում են Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության և Պաշտպանության նախարարության հետ: 

Այս պահի դրությամբ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները․ 

•  Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Լճաշենի բնակավայրի մոտակայքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, 
•  Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Արևաշող բնակավայրի հարակից սարում, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան և Սարալանջ բնակավայրերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում, 
•  Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Քաջարանի Վերին Հանդ բնակավայրի մոտակայքում, 
•  Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում, 
•  Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։

Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացված է: Նշված հատվածում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվ կերպով  շարունակվում են: 

Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ։

«Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին բարդ և պատասխանատու աշխատանքում։ 

Իրավիճակը լիովին գտնվում է Փրկարար ծառայության վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ կամավորական խմբերի ներգրավման անհրաժեշտության դեպքում ՀՀ ՆԳՆ հանդես կգա համապատասխան պաշտոնական հայտարարությամբ։

Կոչ ենք անում քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտարածել չճշտված տեղեկություններ»,– նշված է ՓԾ–ի տարածած հաղորդագրության մեջ։ 

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, զերծ մնալ հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։ Խստորն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում պետք է զանգահարել 911։

www.armenpress.am 

 

 

  • Лента
  • Close
Հայաստանից Մշակութային Արժեքների Արտահանման Համար Պետական Նոր Տուրք Կսահմանվի

15-01-2026 | 12:39

Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի
Կառավարությունը Հաստատեց 2026-2030 Թթ. Իմունականխարգելման Ազգային Ծրագիրը

15-01-2026 | 12:38

Կառավարությունը հաստատեց 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը
Դասի Ժամին Օհանավանի Ուսուցիչներին Ու Աշակերտներին Տարել Են Կարգալույծների Պատարագին

15-01-2026 | 12:36

Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին
Բաքվի Գերnւթյnւնից Վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը Զինվորական Քննչական Վարչությունում Է

15-01-2026 | 12:32

Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է
Ադրբեջանում Ամն Դեսպանատունը Կոչ Է Արել Իրանում Գտնվող Իր Քաղաքացիներին Անհապաղ Լքել Երկիրը Թուրքիայի Կամ Հայաստանի Ցամաքային Սահմաններով

15-01-2026 | 12:30

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Թուրքիայի կամ Հայաստանի ցամաքային սահմաններով
Կբ-Ն Հրապարակել Է Առանց Լիցենզիայի Ֆինանսական Ծառայություններ Առաջարկող Անձանց Ցանկը

15-01-2026 | 12:23

ԿԲ-ն հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկը
Ինչո՞Ւ Կգմսն-Ն Չի Շնորհավորել Հհ Ժողովրդական Արտիստ Հրանտ Թոխատյանին՝ Ծննդյան Օրվա Կապակցությամբ. Նախարարության Պարզաբանումը

15-01-2026 | 12:22

Ինչո՞ւ ԿԳՄՍՆ-ն չի շնորհավորել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ. նախարարության պարզաբանումը
Այս Կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ Կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին Եկեղեցում

15-01-2026 | 11:56

Այս կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին

Похожие новости