CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров558

Կրեմլը դատապարտում է Թրամփի դեմ մահափորձը, բայց Պուտինը Թրամփին չի զանգահարի

Կրեմլը դատապարտում է Թրամփի դեմ մահափորձը, բայց Պուտինը Թրամփին չի զանգահարի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում զանգահարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որի դեմ մահափորձ է իրականացվել: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որքանով ես գիտեմ, ո՛չ, նման ծրագրեր չկան»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը նախատեսում է զանգահարել Թրամփին։

Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը դատապարտում է քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում։

«Ռուսաստանը միշտ դատապարտել է, և մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում: Թեկնածու Թրամփին քաղաքական դաշտից վերացնելու բազմաթիվ փորձերից հետո՝ նախ օգտագործելով իրավական գործիքները, դատարանները, դատախազներին, թեկնածուին քաղաքականապես վարկաբեկելու փորձերից հետո բոլոր արտաքին դիտորդների համար ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայիս իշխանությունները բռնության մթնոլորտ են ստեղծել, և Թրամփի մահափորձը կապված է հենց այս փաստի հետ։

«Մենք ընդհանրապես չենք կարծում և չենք հավատում, որ նախագահի թեկնածու Թրամփին սպանելու փորձը կազմակերպել է ներկայիս կառավարությունը, բայց այն մթնոլորտը, որն այս վարչակազմի կողմից քաղաքական պայքարի ընթացքում ստեղծվել է թեկնածու Թրամփի շուրջ, հրահրել է այս ամենը»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:

«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։

  • Лента
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Похожие новости