20-05-2024 | 17:45
Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունները կտևեն երկու օր։
Նշենք, որ բանակցությունն արդեն սկսվել են։
Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղազախի ուղղությամբ սահմանային հենասյուների տեղադրումը գրեթե ավարտված է. հայ գործընկերոջ հետ հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը. Տեղեկացնում է ադրբեջանական APA-ն։
Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման շրջանակում մաքրվել են համապատասխան տարածքները, միաժամանակ ճշտվել են աշխարհագրական կոորդինատները։
Նախարարը նաև հայտնել է, որ Բեռլինում բանակցություններից հետո կողմերը մեկնաբանություններ են փոխանակել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ: