CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров524

Փաշինյան և Զելենսկի. ձախողված երկու առաջնորդների պատմությունը

Փաշինյան և Զելենսկի. ձախողված երկու առաջնորդների պատմությունը

ԱՄՆ-ի քաղաքականության վերջին փոփոխությունը Ուկրաինայի նկատմամբ, որին գումարվում է Եվրոպայի՝ այդ երկրին ռազմապես և ֆինանսապես աջակցելու խորացող անկարողությունը, լուրջ նախազգուշացում պետք է լինի Հայաստանի համար։ Թե՛ Ուկրաինան, թե՛ Հայաստանը, թեև տարբեր մակարդակներով և ծավալներով, եղել են Ռուսաստանի թուլացման և զսպման Արևմուտքի ավելի լայն աշխարհաքաղաքական ռազմավարության գործիքներ։ Սակայն, երբ աշխարհաքաղաքական իրողությունների և արևմտյան առաջնահերթությունների փոփոխությամբ Ուկրաինան այժմ կանգնած է աջակցության սահմանափակման դաժան իրականության առջև, լավ կլիներ՝ Հայաստանը հաշվի առներ այդ սցենարը։

Ուկրաինայի և Հայաստանի աշխարհաքաղաքական ուղիները ակնհայտ նմանություններ ունեն։ Երկու դեպքում էլ դիվանագիտական փորձառություն չունեցող առաջնորդները արել են ծայրահեղ սխալ հաշվարկներ, որոնք իրենց ժողովուրդներին տարել են կործանարար պատերազմների՝ հակամարտություններ, որոնցից կարելի էր խուսափել ավելի փորձառու ղեկավարության պայմաններում։

Ուկրաինայում նախագահ Վլադիմիր Զելենսկու վճռական դիմադրությունը Ռուսաստանի դեմ սկզբնապես արևմտյան ռազմական և ֆինանսական զգալի աջակցություն ապահովեց։ Սակայն պատերազմի երկարաձգմանը զուգահեռ՝ արևմտյան խանդավառությունը նվազեց։ Միացյալ Նահանգներում քաղաքական փոփոխությունը և Եվրոպայում աճող տնտեսական դժվարություններն ու պատերազմից հոգնածությունը հանգեցրել են առաջնահերթությունների վերագնահատման։

Հայաստանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես սխալ հաշվարկներ արեց։ 2020-ի 44-օրյա պատերազմում ջախջախիչ պարտությունից որոշ ժամանակ անց նա փորձեց հեռանալ Ռուսաստանից և ավելի մերձենալ Արևմուտքին, ինչի հետևանքով Ադրբեջանը ի վերջո ամբողջությամբ գրավեց Արցախը, տարածքային հավելյալ կորուստներ պատճառեց Հայաստանին։

Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել, արևմտյան հավաստիացումները ոչ միշտ են վերածվում շոշափելի ռազմական կամ դիվանագիտական աջակցության։ Չնայած նոր դաշինքներ ձևավորելու Հայաստանի ջանքերին, երկիրը մեծամասամբ մեկուսացված է, իսկ Ադրբեջանը շարունակում է անպատժելի ագրեսիվ քաղաքականությունը։

Դասը պարզ է՝ թեև արևմտյան ներգրավվածությունը կարող է ենթադրել տնտեսական և դիվանագիտական խթաններ, այն հավասարազոր չէ ռազմական միջամտության կամ անվտանգության կայուն երաշխիքների։

Ուկրաինայի դժվարին վիճակը պետք է ահազանգ լինի Հայաստանի համար, որը ռիսկի է գնում՝ ավելի օտարանալով իր անվտանգության ավանդական երաշխավորից՝ առանց ապահովելու այլընտրանքային իմաստալից պաշտպանություն։ Ընկալումը, որ Արևմուտքը անվերջ ֆինանսական աջակցություն է տրամադրելու իր ռազմավարական շահերից բխող հակամարտությունների պարագայում, թերի է։ Ավելին, ինչպես Զելենսկու առաջնորդության երկարաձգումը ավելի խոցելի է դարձրել Ուկրաինան, Հայաստանը նույնի միջով անցել և անցնում է Փաշինյանի ղեկավարության ներքո։

Այս երկու մարդու կառավարումը կործանարար է եղել իրենց երկրների համար, և նրանք այդպես էլ ռազմավարական խոհեմություն չեն ցուցաբերել իրենց երկրները ավերիչ ցնցումներից զերծ պահելու կամ հանելու հարցում։ Ուկրաինայի անխուսափելի բանակցությունները Ռուսաստանի հետ՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, պահանջում են առաջնորդներ, որոնք չեն ունենա անցյալի սխալ հաշվարկների, կորուստների և նվաստացումների բեռը։ Առանցքային է գործնական դիվանագիտությո՛ւնը և ոչ թե ձախողված քաղաքականության շարունակությունը, որը պայմանավորված է քաղաքական գոյատևմամբ։

Մի քանի օր առաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրեց Զելենսկուն՝ իր երկիրը անհարկի վտանգի մեջ գցելու, ժողովրդական աջակցության բացակայության և բռնապետական միտումների համար՝ քննադատություն, որը հավասարապես կիրառելի է Փաշինյանի դեպքում։

Իրոք, Հայաստանի համար տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է նրա ղեկավարման և արտաքին քաղաքականության ռազմավարական վերագնահատում։ Առաջնորդի փոփոխությունը Հայաստանին հնարավորություն կտա կրկին իր ձեռքը վերցնել ազգային շահերին համապատասխան սեփական ապագայի տնօրինումը՝ պատերազմի վախի ու անվերջ զիջումների փոխարեն։

Պատրանքների ժամանակն ավարտվել է։ Հայաստանը պետք է հասկանա, որ աշխարհաքաղաքականության մեջ դաշինքները հիմնված են ոչ թե բարոյական համապատասխանության, այլ ռազմավարական անհրաժեշտության վրա։ Այդ անհրաժեշտությունը ենթադրում է հրաժարում Փաշինյանի ղեկավարությունից և քաղաքականությունից, քանի դեռ նա ինքն իրեն ու երկիրը էլ ավելի խոցելի վիճակում չի դրել՝ առանց դաշնակիցների, առանց տարբերակների և առանց ապագայի հստակ ուղու։

Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար

  • Лента
  • Close
Դատական Իշխանության Համակարգային Կոռուպցիայի Հերթական Դրսևորումը․ Anticor-Ի Հատուկ Հետազոտությունը

15-11-2025 | 17:18

Դատական իշխանության համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորումը․ AntiCor-ի հատուկ հետազոտությունը
Մենք Այս Ամենը Քմծիծաղով Ենք Տանում Եւ Սրանից Միայն Կոփվում Եւ Ուժեղանում Ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» Քկհ-Ից

15-11-2025 | 17:14

Մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Եկեղեցականներն Ու Հավատացյալները Գիտակցում Են՝ Սա Ժամանակավոր Փորձություն Է

15-11-2025 | 17:11

Եկեղեցականներն ու հավատացյալները գիտակցում են՝ սա ժամանակավոր փորձություն է
Սամվել Կարապետյանի Գործով Գործընթացը Ողջ Աշխարհում Ամենաարագընթացն Է․ Մելոյան

15-11-2025 | 13:21

Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Մելոյան
Ինչու Է Հհ–Ն Արաքս Գետի Պատնեշի Նախագիծը Համաձայնեցնում Թուրքիայի Հետ․ Ագն–Ի Պատասխանը

15-11-2025 | 13:20

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը
Մեր Հայրենակիցների Վերադարձը Հնարավոր Եմ Համարում Հենց Ամն Միջնորդությամբ, Իսկ Այդ Միջնորդությունը Փաստացի Մսխվում Է Այսօր. Ադրբեջանագետ

14-11-2025 | 15:44

Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ
Վազգեն Սաղաթելյանը Եւս Ձերբակալվեց

14-11-2025 | 14:38

ՎԱԶԳԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԵՒՍ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Մենք Պետք Է Միմյանց Աջակցենք Ադրբեջանի, Հայաստանի Եւ Վրաստանի Համար Կարևոր Հարցերում. Վրաստանի Խորհրդարանի Խոսնակ

14-11-2025 | 14:26

Մենք պետք է միմյանց աջակցենք Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար կարևոր հարցերում. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Փաշինյանը Չպետք Է Որոշի` Ով Տեղ Ունի Աժ-Ում, Ով Չունի, Ամեն 3-Րդը Նրան Դավաճան Է Համարում Հհ-Ում. Մամիջանյան

14-11-2025 | 14:25

Փաշինյանը չպետք է որոշի` ով տեղ ունի ԱԺ-ում, ով չունի, ամեն 3-րդը նրան դավաճան է համարում ՀՀ-ում. Մամիջանյան
Tripp  Նախագիծը Ունենալու Է Երկաթուղի, Գազամուղ, Նավթամուղ, Ճանապարհներ. Փաշինյանը Նշեց, Թե Որտեղով Են Դրանք Անցնելու

14-11-2025 | 14:00

TRIPP նախագիծը ունենալու է երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, ճանապարհներ. Փաշինյանը նշեց, թե որտեղով են դրանք անցնելու
Երևանում Կանցկացվի Մշակութային Ոլորտի Զարգացմանը Միտված Asa Forum 2025-Ը

14-11-2025 | 13:53

Երևանում կանցկացվի մշակութային ոլորտի զարգացմանը միտված ASA Forum 2025-ը
Իրականում Գերիները Հայաստանի Քաղաքական Օրակարգից Դուրս Են

14-11-2025 | 13:48

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Աշխարհի Առաջին Քրիստոնյա Երկիրը Բախվել Է Հալածանքների Ճգնաժամին․ Greatbritain News-Ը` Սամվել Կարապետյանի Ազատազրկման Ու Եկեղեցու Դեմ Հшրձակումների Մասին

14-11-2025 | 13:42

Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամին․ GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հшրձակումների մասին
Կիևի Ռեժիմի Անկումն Անխուսափելի Է. Մեդվեդև

14-11-2025 | 13:41

Կիևի ռեժիմի անկումն անխուսափելի է. Մեդվեդև
Ամն-Ը Դադարեցրել Է Մեկ Ցենտանոց Մետաղադրամների Հատումը. Դրանք Թողարկվել Են Ավելի Քան 200 Տարի

13-11-2025 | 16:12

ԱՄՆ-ը դադարեցրել է մեկ ցենտանոց մետաղադրամների հատումը. դրանք թողարկվել են ավելի քան 200 տարի

Похожие новости