23-01-2026 | 13:30
Ռուսական կողմը մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. դա չի քննարկվում, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք այժմ ունենք հինգ բաղադրիչ կազմավորումներ և մենք բացարձակապես չենք կարող զիջումների գնալ դրանց հարցում, քանի որ դա կլինի մեր պետականության հիմնարար տարրի վերանայում, որն ամրագրված է մեր սահմանադրությամբ», - նշել է Ռյաբկովը:
Նա շեշտել է, որ դա բավականին հստակորեն ասվել է ամերիկացիներին՝ Պուտին-Թրամփ բանակցությունների ժամանակ։
www.aysor.am