CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров239

«Շիկահող» պետական արգելոցը վտանգված է․Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքում

«Շիկահող» պետական արգելոցը վտանգված է․Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքում

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ։ Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։

Ըստ մեր նախնական ուսումնասիրության՝ արդեն հատվել է մոտ 10,000 ծառ՝ արևելյան և սովորական բոխի, վրացկան և խոշոր կաղիններ, հատպտղային կենի, արևելյան հաճարենի ու սոսի և այլն։ Նաև արգելոցի՝ Ներքին Հանդ գյուղի անմիջական հարող տարածքներում աճում են Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր, այդ թվում խոտաբույսեր և ծառափային տեսակներ (գնարբուկ, տերեփուկ, հայկական սրոհունդ և այլն)։

Ծառերը և մյուս բույսերն ադրբեջանական զինված ծառայողները զանգվածաբար հատել են և շարունակում են հատել՝ զինորական միջդիրքային և այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար։ Այդ ճանապարհներով երթևկում են մեծ մեքենաներ, տեղափոխվում է ծանր տեխնիկա։ Այս ամենի հետևանքով մեծացել է սողանքների վտանգը, որն առաջացրել է լուրջ բնապահպանական խնդիրներ, նաև առկա է վայրի կենդանիների վերացման վտանգ։ Անկանոն ծառահատման և արմատահանման հետևանքով հողի մեջ ավելանում է ջրի պարունակությունը, հողը ծանրանում է` առաջացնելով սողանքներ։

 Ներքին Հանդում կենսական խնդիր է խմելու ջրի հարցը, մարդիկ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար շարունակում են օգտագործել գետի ջուր. խմելու ջրի ակունքները մնացել են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներում։

Ներքին Հանդում փաստահավաք աշխատանքները վերահաստատեցին Հայաստանի՝ ադրբեջանական ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյունները:

Ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապված կատարվեց հետազոտություն։ Մասնավորապես, պարզվեց, որ տեղադրված են ինչպես հակատանկային TM-57, այնպես էլ O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ TM-57 ականները տեղադրված են դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակային O3M-72 ականները տեղադրված են դիրքից մոտ 30 մ հեռավորության վրա, որի շարունակական վնասի շառավիղը՝ 25 մ է, ПMH-2 ականները տեղադրված են դիրքերից 10-15 մ հեռավորության վրա։

Ներկայում ընթանում են այս տվյալների մշակման աշխատանքներ, և մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։

Ներքին Հանդում մարդկանց հիմնական ապրուստի միջոց անասնապահությունը և խոզաբուծությունը վերացել են ոչ միայն արոտավայրերից զրկվելու, այլ նաև ականների պայթյուններից կենդնինները սատկելու պատճառով։

Մարդիկ զրկված են Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմե եկեղեցին ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք ադրբեջանական օկուպացիայի ներքո են։ Գյուղն ունի նոր գերեզմանատեղի, սակայն մարդիկ խուսափում են այդտեղ հուղարկավորում անելուց՝ ադրբեջանական թիրախի վտանգի պատճառով։ 2022 թ․ սեպտեմբերյան ադրբեջանական զինված հարձակումներից հետո այդտեղ հուղարկավորվել է մեկ մարդ, մնացած դեպքերում հուղարկավորությունը կատարվում է Կապանի գերեզմաատանը։

Մարդիկ զրկվել են ոչ միայն ապրուստի միջոց արոտավայրերից, այլ նաև խմելու ջրից, այգիներից, վարելահողերից, խոտհարքներից։ Օրինակ՝ գյուղի բնակիչներից մեկը կորցրել է 700 հեկտարից ավելի հողատարծք, 400-ից ավել բերքատու ծառ (արքայանարինջ, խնձոր, տանձ), որոնցից միայն արքայանարինջի տարեկան բերքը նախկինում կազմել է 5-6 տոննա։

Ներկայում նշած, ինչպես նաև արձանագրված այլ տվյալների հիման վրա պատշաճ ընթացակարգով մշակվում են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հիմք կլինեն միջազգային մի քանի նախաձեռնության համար։

  • Лента
  • Close
Արցախի Աժ-Ն Հայտարարություն Է Տարածել Նախագահի Թեկնածուի Առաջադրում Եւ Ընտրություն Չանելու Վերաբերյալ

18-06-2025 | 15:35

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ
Խամենեին Հայտարարել Է, Որ Իրանի Ժողովուրդը «Երբեք Չի Հանձնվի»

18-06-2025 | 15:33

Խամենեին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը «երբեք չի հանձնվի»
Ջալալ Հարությունյանի Դատավճիռը Մնաց Անփոփոխ. Նա 5,5 Տարով Կազատազրկվի

18-06-2025 | 14:42

Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. նա 5,5 տարով կազատազրկվի
Այցի Օրակարգի Վերաբերյալ Կլինի Համատեղ Հայտարարություն. Փաշինյանը՝ Թուրքիա Այցի Մասին

18-06-2025 | 14:39

Այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն. Փաշինյանը՝ Թուրքիա այցի մասին
Ալիեւը Հայաստանից Պահանջում Է Ընդունել Հարյուր Հազարավոր Արդբեջանցիների

18-06-2025 | 13:41

Ալիեւը Հայաստանից պահանջում է ընդունել հարյուր հազարավոր արդբեջանցիների
Սամվել Կարապետյանին Մեղադրանք Են Առաջադրել, Փորձում Են Կալանքի Տանել. Փաստաբան (Տեսանյութ)

18-06-2025 | 13:00

Սամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, փորձում են կալանքի տանել. Փաստաբան (տեսանյութ)
Թող Մի Քիչ Հանգստանա. Չէր Կարող Աած Տնօրենը Հրաժարվել Իմ Որեւէ Հանձնարարություն Կատարել. Փաշինյան

18-06-2025 | 12:56

Թող մի քիչ հանգստանա. Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել. Փաշինյան
Հայաստանը «Պետք» Է Հարգի Ադրբեջանցիների՝ «Իրենց Նախնիների Հողերը» Վերադառնալու «Իրավունքը». Ալիև

18-06-2025 | 12:54

Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». Ալիև
Չեմ Կարող Հավատալ, Որ Կրեմլից Կամ Կառավարությունից Կարող Են Հհ Դեմ Գործողություններ Իրականացվել. Փաշինյան

18-06-2025 | 12:53

Չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան
Թեհրանը Կպատասխանի Վաշինգտոնին, Եթե Ամն-Ն Իսրայելի Կողմից Անմիջականորեն Միջամտի Հակամարտությանը. Մակ-Ում Իրանի Մշտական Ներկայացուցիչ

18-06-2025 | 12:52

Թեհրանը կպատասխանի Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից անմիջականորեն միջամտի հակամարտությանը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Սյունիքի Հետ Կապված Վտանգ Չկա. Հայաստանի Ու Ադրբեջանի Միջև Նոր Պատերազմ Չի Լինելու, Լինելու Է Խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

18-06-2025 | 12:50

Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
Ե՞Րբվանից Է Հայ Առաքելական Եկեղեցու Գործունեությանն Աջակցելը Համարվում Հանցագործություն. Ռուսաստանի Հայոց Թեմ

18-06-2025 | 12:49

Ե՞րբվանից է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն. Ռուսաստանի հայոց թեմ
Իրանա-Իսրայելական Պատերազմի Ամերիկա-Ռուսական Ստվերը

17-06-2025 | 14:58

Իրանա-իսրայելական պատերազմի ամերիկա-ռուսական ստվերը
Անթիլիասն Ընդլայնում Է «Հակամարտության Գոտին»

17-06-2025 | 14:56

Անթիլիասն ընդլայնում է «հակամարտության գոտին»
Եթե Իրանը Ցանկանում Է Խոսել, Գիտի՝ Ինչպես Կապվել Ինձ Հետ. Թրամփ

17-06-2025 | 14:19

Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ

Похожие новости