• Поиск Поиск
×
Количество просмотров218

«Վահան Թեքեյան» մրցանակ՝ Արմեն Էլբակյանին

«Վահան Թեքեյան» մրցանակ՝ Արմեն Էլբակյանին

Վերջերս կայացավ մշակութասեր հանրության համար սպասված «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս տարի մրցանակների և պարգևների արժանացան վեց անվանակարգերի լավագույնները։

«Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին՝ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության համար։ Քեն Քիզիի այս ստեղծագործությունը բեմադրելը Արմեն Էլբակյանը համարում է համարձակություն, քանի որ համանուն ֆիլմն  ունեցել է շռնդալից հաջողություն՝ արժանանալով հանրության համակրանքին ու կինոաշխարհի լավագույն մրցանակներին։ 

Վարկածի և բեմադրության հեղինակ Արմեն Էլբակյանի կարծիքով՝ Քիզիի այս ստեղծագործությունը համամարդկային արժեք ունի և բոլոր ժամանակների համար է։ Նա հավատարիմ է մնացել վեպին և, ի տարբերություն ֆիլմի, ներկայացումը բեմադրել հնդկացու տեսանկյունից՝ ազատության հասնողի պրիզմայով։ Արմեն Էլբակյանի համար առաջնային խնդիրը մեկն էր՝ պահել վեպի ասելիքը, վերհանել գաղափարական շերտերը՝ իրականության գիտակցումը կորցրած մարդկանց ցույց տալ ազատության գաղափարը, ազատագրման ճանապարհներն ու ելքը՝ ինքնազոհություն հանուն հանունի։ 

«Ինչպե՞ս գտնել լույսը․ բոլոր ժամանակներում այս խնդիրը դրված է եղել մարդկութայն առջև։ Մարդը շրջապատող քաոսում փորձում է գտնել լույսը։ Մենք բոլորս դրա կարիքը ունենք, որովհետև լույսը չի սահմանափակվում միայն առօրյա հոգսերը հոգալով։ Թյուր կարծիք է, թե արվեստը ուսումնասիրում է կյանքը․իմ համոզմամբ կյանքը ինքն էլ չի ուսումնասիրում կյանքը, այլ տարածությունն ու ժամանակը՝ այդ տարածության և ժամանակի մեջ»,-մեզ հետ զրույցում նշեց Արմեն Էլբակյանն ու վստահեցրեց, որ բեմադրելիս առաջնորդվել է հեղինակի ստեղծած մթնոլորտով, դրանում դրված առաջադրանքներով՝ պահելով նրա շունչն ու ոգին։  

Արդեն երկու տարի ներկայացումը Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի խաղացանկում է, ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։ Թեև ներկայացումները չեն կարող հանդիսատեսին ստիպել վարվել այնպես, ինչպես հերոսները, սակայն ունեն բացառիկ հնարավորություն՝ հանդիսատեսի հետ լինել կենդանի շփման մեջ և ստիպել նրան դուրս գալ ներհայեցողական իրավիճակից, ինչ-որ բաներ մտածել, կատարսիսներ ապրել։ 
Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի երիտասարդ դերասանները՝ բացառապես մի սկզբունքով՝ ըստ այն տեսիլների, որ ունեցել է բեմադրող Արմեն Էլբակյանը՝ կերպարի արտաքին տվյալներից մինչև դերասանական կարողություններ ու հնարավորություններ։

Բեմադրող ռեժիսորը հավելում է, որ ստեղծագործելիս համագործակցել և լսել է ստեղծագործական խմբի կարծիքները՝ դերասաններից մինչև բեմի նկարիչ․այդ գործընթացում բոլորը համախոհներ են՝ խմբված ստեղծագործական նույն գաղափարի շուրջ։
Անդրադառնալով ստեղծագործության աշխատանքային ընթացքին՝ Արմեն Էլբակյանը ընդգծեց, որ ուներ հստակ տեսիլք, թե որն է գերխնդիրը այս ստեղծագործությունը բեմահարթակ բարձրացնելու համար և թե ինչ պիտի փոխանցի հանդիսատեսին։ Նրա կարծիքով՝ խուլ ու համր ձևացող Բրոմդենի ազատագրումը խորհրդանշեց նաև մնացած հերոսների ազատագրումը, որոնք հոգեբուժարանում հայտնվել էին ինքնակամ․ «Ստեղծագործությունը թելադրում է, որ ազատագրվում են բոլորը, նրանք այլևս համակարգի ստրուկը չեն, իսկ միտքն արդեն ազատագրված է»,-հավելեց Արմեն Էլբակյանը։

Հետաքրքրականն այն է, որ Արմեն Էլբակյանը նույն թատրոնում ստեղծագործությանն անդրադարձել է դեռևս տարիներ առաջ, երբ երիտասարդ ռեժիսոր էր․ Մակ Մրֆիի դերում պետք է լիներ Կարեն Ջանիբեկյանը, սակայն թատրոնի ծրագրերը փոխվել են և աշխատանքն ավարտին չի հասել։
«Իմ կյանքում եղել են դեպքեր, որ այս կամ այն գործին մի քանի անգամ եմ անդրադարձել։  Ոչ մի բեմադրություն, որ կրկնում եմ, նման չէ մյուսին, քանի որ ես ելնում եմ ժամանակից և դերասանական կազմից․ յուրաքանչյուր ժամանակ թելադրում է իր շեշտադրումը այս կամ այն ստեղծագործության մեջ»,-նշում է Արմեն Էլբակյանը։

Արդեն երկար տարիներ Արմեն Էլբակյանը դասավանդում է, պրոֆեսոր է: Խոստովանում է՝ ապագա ռեժիսորներին երկու կարևոր խորհուրդ է տալիս, որ իր համար վաղուց արդեն կարգախոս են․ «Թատերական արվեստը սովորեցնել հնարավոր չէ, բայց սովորել հնարավոր է․ արվեստը պետք ներսից բխի։ Իսկ երկրորդ խորհուրդը իմ անելիքն է՝ անում եմ հնարավորը,  որ ուսանողներն իրենք նախևառաջ լավ ճանաչեն իրենք իրենց․ ճանաչելու պարագայում իրենց ներսի արվեստը կթելադրի, թե ինչպես իրենք կներկայացնեն այս աշխարհը։ Յուրաքանչյուրը պետք է ճանաչի իր հնարավորությունները, առավելություններն ու պակասությունները, պակասությունները դարձնի առավելություն, իսկ առավելությունից օգտվի։ Ինչքան էլ սովորեցնես, եթե մարդու մեջ արվեստը չկա, ոչինչ չի ստացվի»։ 
Արեմն Էլբակյանը ներկայումս ստեղծագործական բուռն գործունեության մեջ է․ բեմադրում է Բերթլոթ Բրեխթի «Արտուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացումը։ Այն նվիրված է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրման 100-ամյակին։ 
Բազմաթիվ մրցանակների արժանացած ժողովրդական արտիստը ժողովրդի սերը յուրատեսակ մրցանակ է համարում, բայցև խոստովանում է՝ հպարտ է «Վահան Թեքեյան» մրցանակի արժանանալու առթիվ։ Նա այն կարծիքին է, որ յուրաքանչյուր մրցանակ պարտավորեցնում է ավելի լավ աշխատել։ Նա կարևորեց ամենամյա մրցանակաբաշխության անցկացումը, որն արժևորում է գրականության ու արվեստի այն մշակներին, որոնք տարիներ ի վեր գործել են՝ առանց նպատակ ունենալու ընդգծել իրենց փառքը․ ««Վահան Թեքեյան» մրցանակակիրները սիրել են ոչ թե իրենց՝ արվեստում, այլ արվեստն իրենց մեջ, զգացել են իրենց ազգայինի կրողն ու ակունքները ճանաչող մարդկանց։ Ես դարձա նրանցից մեկը»։

Հայաստանի և Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Այս տարիներին մրցանակների և դրամական պարգևների են արժանացրել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ։

Տասնամյակներ շարունակ Արմեն Էլբակյանը ստեղծագործում է անխոնջ ու անմնացորդ նվիրումով, որի նպատակը ոչ թե ճանաչվելը կամ մեծարվելն է, այլ արվեստի լեզվով ժամանակակիցներին փոխանցելը այն, ինչ իրեն անհանգստացնում է այս աշխարհում։ Խոստովանում է, որ ստեղծագործական հարուստ ու բովանդակալից ճանապարհին հաճախ է հիշել հոր՝ ականավոր հայ դերասան Էդգար Էլբակյանի պատգամը․ «Երբեք փողի հետևից չընկնես, գլուխդ կախիր ու աշխատիր և փողը ինքը կգա քո հետևից։ Երբեք փառքի հետևից չընկնես, գուխդ կախ աշխատիր և փառքն ինքը կընկնի քո հետևից։ Բայց հենց հասար փառքի, պիտի կարողանաս դիմանալ դրան»։ 

«Թատրոնն այս կյանքի մոդելն է, իսկ ինչպես կյանքից, այնպես էլ թատրոնից, բավարարված չես կարող լինել»,-նշում է Արմեն Էլբակյանն ու վստահեցնում՝ շարունակելու է իր արվեստով ծառայել հայ թատերարվեստին ու ստեղծել նոր բեմադրություններ։ 

  • Лента
  • Close
Բազմաթիվ Երկրներ Արձագանքել Են Իրանի Բարձրաստիճան Պաշտոնյաների Մահվան Բոթին

20-05-2024 | 17:32

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին
«Շառ Ազնավուր-100» Ոսկե Հուշամեդալներ Են Թողարկվել

20-05-2024 | 13:24

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել
Ողբերգական Լուր Հարևան Իրանից

20-05-2024 | 10:46

Ողբերգական լուր հարևան Իրանից
Մարսին Սպառնում Են Մոտ 2,5 Անգամ Ավելի Հավանական Վտանգավոր Աստղակերպեր, Քան Երկրին

20-05-2024 | 10:06

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին
Գիտնականները Քարտեզագրել Են Նեղոս Գետի Անհետացած Հատվածը

20-05-2024 | 09:38

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան
Թեհրանում Չեն Բացառում, Որ Տեղի Ունեցածը Բաքվի Միջոցով Գործող Իսրայելի Ձեռքի Գործն Է

20-05-2024 | 09:01

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է
Իրանի Կարմիր Մահիկը Հայտարարել Է Հանրապետության Նախագահի Եւ Արտգործնախարարի Մահվան Մասին

20-05-2024 | 08:59

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
«Կարմիր Մահիկի» Ծանուցումները՝ Իրանի Նախագահի Ինքնաթիռի Որոնումներից

20-05-2024 | 00:41

«Կարմիր մահիկի» ծանուցումները՝ Իրանի նախագահի ինքնաթիռի որոնումներից
Թուրք Նախարարը Խոսել Է «Զանգեզուրի Միջանցքի» Բացման Ժամկետի Մասին

19-05-2024 | 19:35

Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետի մասին
Իրանի Նախագահ Էբրահիմ Ռայիսիին Տեղափոխող Ուղղաթիռը «Կոշտ Վայրէջք» Է Կատարել Ադրբեջանի Տարածքում

19-05-2024 | 18:34

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում
Գազայում Բռնությանը Վերջ Տալու Միակ Ճանապարհը Պաղեստինի Ստեղծումն Է. Մակ-Ի Գլխավոր Քարտուղար

19-05-2024 | 08:28

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Օտարերկրյա Գործակալների Մասին Օրենքի Վրա Վրաստանի Նախագահի Վետոն Հետագա Մտորումների Տեղիք Է Տալիս. Միշել

19-05-2024 | 08:26

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել
Աշխաբադում Բացվել Է Սայաթ-Նովայի Արձանը

19-05-2024 | 08:24

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
Spacex Ընկերության Հրթիռի Բեկորն Ընկել Է Կանադացի Ֆերմերի Դաշտում

19-05-2024 | 08:19

SpaceX ընկերության հրթիռի բեկորն ընկել է կանադացի ֆերմերի դաշտում

Похожие новости

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել

Региональные новости

Calendar20-05-2024

Ողբերգական լուր հարևան Իրանից

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին

Международные новости

Calendar20-05-2024

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը

Международные новости

Calendar20-05-2024

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

Международные новости

Calendar20-05-2024

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է

Международные новости

Calendar20-05-2024

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին

Международные новости

Calendar20-05-2024