CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров1576

Վահան Թեքեյանի հոդվածները՝ եռահատորյակում

Վահան Թեքեյանի հոդվածները՝ եռահատորյակում

«Թեքեյան» կենտրոնում կայացավ «Վահան Թեքեյան»-ի երկերի եռահատոր ժողովածուի երկրորդ հատորի շնորհանդեսը։ Գրքի հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանն է, ում գիտական ուսումնասիրությունների դաշտում Վահան Թեքեյանն իր ուրույն տեղն ունի։

Հատորյակների միջոցով բանաստեղծ, արձակագիր, ուսուցիչ և հասարակական գործիչ Վահան Թեքեյանին ընթերցողը բացահայտում է նորովի՝ որպես հմուտ  հրապարակագիր և խմբագիր։

Գրքի երկու հատորներն էլ տպագրվել են «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ։ Երկրորդ հատորում թեքեյանասեր ընթերցողին է ներկայացվում մեծ Հայի 1911-1920 թթ․ գրած և մամուլում տպագրած հոդվածները (առաջին հատորն ընդգրկում էր 1901-1910 թթ․)։ Մամուլի տարբեր էջերից հավաքված և ժամանակագրական կարգով ներկայացված հոդվածներն առանձին հատորներով ընթերցողին են ներկայացվում առաջին անգամ։ Դրանք միաժամանակ բացահայտում են հայ ժողովրդի մաքառումների ճանապարհը, լինելիության փնտրտուքը, ազգափրկության համար մղված ոգորումները, հայ և համաշխարհային գրական և մշակութային արժեքների գնահատումը։

«Լուսաբեր», «Արև», «Ժամանակ», «Հայրենիք», «Շիրակ», «Բիւզանդիոն», «Ոստան», «Յուսաբեր», «Ժողովուրդի Ձայն» և այլ հանդեսներ ու թերթեր․ Կ․ Պոլսի ու արտասահմանյան մամուլում սփռված է Թեքեյանի հեղինակած հրապարակագրական ահռելի ժառանգություն։ Մամուլում նա հանդես էր գալիս ստորագիր, երբեմն էլ անստորագիր հոդվածներով, հոդվածներ գրելու իր եռանդով և արդյունավետ խմբագրապետությամբ նոր և թարմ լիցք էր հաղորդում թերթի բովանդակությանը՝ այն դարձնելով բազմազան։ Գրքի հեղինակը նշում է՝ անստորագիր խմբագրականները, որոնք տպագրվում էին «Ժողովուրդի Ձայն Ժամանակի»-ի երկրորդ էջում, ենթարկվում էին ժամանակի խիստ գրաքննությանը,  երբեմն մասամբ, երբեմն ամբողջությամբ ջնջվում էին գրաքննիչների կողմից և դառնում բանավեճերի առարկա։

Հեղինակի կարծիքով՝ Թեքեյանի հրապարակագրությունն ասես իր ժամանակի խնդիրների մասին ընթերցողի հետ երկխոսություն լինի։ «Լայնախոհ Վահան Թեքեյանն ավելի քան անսեթևեթ էր իր ընթերցողի հետ։ Նա թերթի և ընթերցողի միջև ամրացող նյութական և բարոյական հարաբերությունները համարում է «առևտուր», բարոյական առևտուր՝ ընթերցողից առած ուժը նորից ընթերցողին վերադարձնելու պատասխանատվությամբ, ոգին, ուղղությունը, գաղափարը համակրությամբ փոխանակելու «շահախնդրությամբ»»։

«Թեքեյան» կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը կարևորեց եռահատորյակի տպագրությունը և վստահեցրեց՝ Թեքեյանի հրապարակախոսությունը զարմանալիորեն այժմեական է, կարծես այսօր գրված լինի․ «Հենց դրանում է Վահան Թեքեյանի և այլ երևելիների մեծությունը»։ Արմեն Ծուլիկյանը շնորհակալություն հայտնեց Վարդուհի Դավթյանին գաղափարը կյանքի կոչելու և հսկայածավալ աշխատանքի համար ու հույս հայտնեց, որ երրորդ հատորյակին թեքեյանասեր ընթերցողը երկար չի սպասի։


Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն իր խոսքում նշեց, որ եռահատորյակը հարգանքի տուրք է մեծ գրող Թեքեյանի կատարած գործին, ապրած կյանքին և ծավալուն աշխատանքին, որտեղ ամփոփված են նախորդ դարավերջից մինչև իր մահը հայության երազանքները, վերընթացներն ու վարընթացները՝ դիտված մտածող գեղագետի, բանաստեղծի հոգով ու սրտով։ 

«Վահան Թեքեյանը կարողացավ ստեղծել այնպիսի գրականություն, որ կարծես հայելու նման մեզ պարզեց ճշմարտությունը։ Այդպիսին են նաև նրա հոդվածները՝ խիստ ժամանակակից, հակիրճ, բայց լի են ասելիքով»,-նշեց Արծրուն Ավագյանն ու գրքի լույսընծայումը մեծագույն ձեռքբերում համարեց, ինչի շնորհիվ  հեղինակի այս աշխատանքը կարելի դասել Հակոբ Օշականի, Գեղամ Սևանի, Երվանդ Տեր-Խաչատրյանի և այլ գրականագետների կողքին․ նրանք թեքեյանագիտությունը զարգացրել են և մեծ վաստակ ունեն այդ ասպարեզում։ 

Վարդուհի Դավթյանը հիշում է՝ Վահան Թեքեյանն իր մտքում դեռ մանկուց է եղել, երբ հավատացյալ տատն ընթերցում էր հարևանի տված աղոթագիրքը, որում Թեքեյանի «Եկեղեցին հայկական» բանաստեղծությունն էր նաև։ Տատը չէր ճանաչում Թեքեյանին, սակայն աղոթքի պես մրմնջում էր։ Հետո արդեն ուսանողական տարիներին դասախոսից սիրով ընդունեց Թեքեյան-Տերյան զուգահեռներ անցկացնելոու առաջարկը, սակայն դա բացահայտելու էր մեծ գրողի միայն բանաստեղծական աշխարհը։
«Այն, ինչ թաքնված էր խորքում, հետո բացահայտեցի։ Հանդգնություն է պետք ունենալ, քանի որ որքան ուսումնասիրում ես, այնքան այն նման է ոսկու հանքի․ անընդհատ բացվում է, հորդահոս գետ է։ Թեքեյանը թույլ տվեց ինձ մատչել իր հրապարակագրական շռայլ ժառանգությանը, գուցե՝ արժանացնել։ Թեքեյանն ինձ համար թալիսման է, որ կարծես ինձ հետևում է երկնքից»,-նշեց գրքի հեղինակն ու վստահեցրեց՝ Վահան Թեքեյանի անձնական նկարագրի, խռովահույզ կյանքի վրա բացահայտվում են պատմության ռազմագալար ժամանակները, համաշխարհային իրադարձությունները և հանրագիտարանային նյութ են հաղորդում։  Հեղինակի կարծիքով՝ Թեքեյանը երկու ափի մեջ պարփակ մեզ է ընծայում իր հրապարակագրական ժառանգությունը այն նույն շռայլությամբ, ինչ Աստծո ամենաչափ նժարի կշռի առաջ էր իր ներկայությամբ․ «Նա շարունակում է մնալ հայ գրականության աստվածային այցելուն»։


Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի խորհրդի անդամ Ռուբեն Միրզախանյանը մեծարժեք աշխատությունը երևույթ համարեց ոչ միայն գրականագիտության մեջ, այլև ազգային կյանքում հատկապես հիմա, երբ ազգային արժեքների պահպանումը, զարգացումը ազգի ապագայի համար ունի բացառիկ նշանակություն։ Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ հաջորդ տարի 30-րդ անգամ կանցկացվի «Վահան Թեքեյան» միջազգային ամենամյա մրցանակաբաշխությունը, որին այս գրքի մասնակցությունը կլինի շատ տրամաբանական։ Պրոֆեսոր Միրզախանյանը հատուկ գովասանքի խոսք ուղղեց Թեքեյան կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանին, որի հետևողական աշխատանքի արդյունքում Վարդուհի Դավթյանի ժողովածուի հեղինակած առաջին և երկրորդ հատորները լույս աշխարհ եկան։ Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց, որ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը գործուն ջանքեր կներդնի՝ աշխատությունը ծանոթացնելու ինչպես սփյուռքահայ շրջանակներին, այնպես էլ հայալեզու ընթերցողներին։
Գրքի շնորհանդեսին ուսանողներն ընթերցեցին Թեքեյանի հրապարակախոսական հոդվածներից։ Ներկաները բարձր գնահատեցին Վարդուհի Դավթյանի գործունեությունը, ում մանրակրկիտ աշխատանքն իր ուրույն և կարևոր տեղն ունի թեքեյանագիտության շրջանում։ 


Հեղինակը վստահ է՝ հատորյակը ճանաչման նոր դուռ կբացի Թեքեյանի հրապարակախոսության մեջ, բազմաշերտ ուսումնասիրությունների նյութ կդառնա բանասերների, պատմաբանների, մշակութաբանների և լրգրողների համար, քանի որ Վահան Թեքեյանի հոդվածները տարերային ժամանակների, բախտորոշ իրադարձությունների, ազգային և համամարդկային կյանքի ու պատմության թանկագին վավերագրեր են։

  • Лента
  • Close
Հայաստանից Մշակութային Արժեքների Արտահանման Համար Պետական Նոր Տուրք Կսահմանվի

15-01-2026 | 12:39

Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի
Կառավարությունը Հաստատեց 2026-2030 Թթ. Իմունականխարգելման Ազգային Ծրագիրը

15-01-2026 | 12:38

Կառավարությունը հաստատեց 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը
Դասի Ժամին Օհանավանի Ուսուցիչներին Ու Աշակերտներին Տարել Են Կարգալույծների Պատարագին

15-01-2026 | 12:36

Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին
Բաքվի Գերnւթյnւնից Վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը Զինվորական Քննչական Վարչությունում Է

15-01-2026 | 12:32

Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է
Ադրբեջանում Ամն Դեսպանատունը Կոչ Է Արել Իրանում Գտնվող Իր Քաղաքացիներին Անհապաղ Լքել Երկիրը Թուրքիայի Կամ Հայաստանի Ցամաքային Սահմաններով

15-01-2026 | 12:30

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Թուրքիայի կամ Հայաստանի ցամաքային սահմաններով
Կբ-Ն Հրապարակել Է Առանց Լիցենզիայի Ֆինանսական Ծառայություններ Առաջարկող Անձանց Ցանկը

15-01-2026 | 12:23

ԿԲ-ն հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկը
Ինչո՞Ւ Կգմսն-Ն Չի Շնորհավորել Հհ Ժողովրդական Արտիստ Հրանտ Թոխատյանին՝ Ծննդյան Օրվա Կապակցությամբ. Նախարարության Պարզաբանումը

15-01-2026 | 12:22

Ինչո՞ւ ԿԳՄՍՆ-ն չի շնորհավորել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ. նախարարության պարզաբանումը
Այս Կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ Կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին Եկեղեցում

15-01-2026 | 11:56

Այս կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին

Похожие новости