10-11-2025 | 13:49
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։
Ուկրաինայի պետության ղեկավարի խոսքով՝ զրույցը «շատ բովանդակալից» էր և վերաբերել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ աշխատանքների արագացմանը։
«Կարևոր է ավելի արագ աշխատել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ։ Կարևոր է Ամերիկայի հետ միասին հնարավորինս արդյունավետ լինել։ Կարևոր է ամրապնդել մեր օդային պաշտպանությունը», - ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան և ՆԱՏՕ-ն կշարունակեն համակարգել ջանքերը դիվանագիտական ոլորտում։ «Պուտինը ձևացնում է, թե իրեն խաղաղություն պետք չէ, որ իրեն բանակցություններ պետք չեն, բայց իրականում աշխարհի ճնշումը կարող է ձևավորել Ռուսաստանի շահագրգռվածությունը պատերազմը դադարեցնելու հարցում։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում են», - նշել է նախագահը։
www.tert.am