Արվեստագետի մասին
«Երաժշտությունը տիեզերական երևույթ եմ համարում, առանց որի հնարավոր չէ ապրել»
«Պետք է պահպանենք մեզ փոխանցված արժեքները, ավելի հմտանանք և անպայման փոխանցենք մեզնից հետո եկող սերունդներին»
Կարեն Մուքայելյան
Կարեն Մուքայելյանը ծնվել է երաժշտասերների ընտանիքում։ Հայկական փողային երաժշտական գործիքներ պատրաստում է արդեն 20 տարուց ավելի։ Ուսումնասիրել է իրենից առաջ եղած վարպետների աշխատանքները, իսկ հիմա արդեն նրան են համարում փողային երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ։
Համագործակցում է ինչպես հայ, այնպես էլ օտարազգի երաժիշտների հետ, որոնք հայկական դուդուկը ներկայացնում են ամբողջ աշխարհին՝ Գևորգ Դաբաղյան, Լևոն Թևանյան, Կամո Սեյրանյան, Վահան Հարությունյան, Էմմանուել Հովհաննիսյան, Հարություն Չքոլյան, Գագիկ Գասպարյան, Պեդրո Էուստաշե, Տիգրան Խոջայան, Արմեն Հովհանիսյան, Հարութ Ասատրյան, Լևոն Մինասյան, Արտյոմ Մինասյան, Հայկ Թարվերդյան և այլոք։
Պատրաստում է դուդուկի, շվիի, սրինգի և պկուի բոլոր տեսակներն իրենց հնչողությամբ՝ հայկական ծիրանենու փայտից։