CHOOSE YOUR LANGUAGE
×
«Քնար Կերամիկ Արտ»

«Քնար Կերամիկ Արտ»

Արվեստանոցի մասին
  •  Արվեստագետի մասին Արվեստանոցի պատմությունը
  • Ընտրանի Ընտրանի

Արվեստանոցի պատմությունը

«Խեցեգործությունը ոչ թե արհեստ է, այլ՝ արվեստ»

«Հավատում ենք, որ «Քնար Կերամիկ Արտ»-ն իր ուրույն տեղը կգտնի հախճապակու համաշխարհային և հայկական արվեստի պատմության մեջ»

խեցեգործ, նկարիչ Գուրգեն Վաչյան

«Քնար Կերամիկ Արտ»-ն իր գործունեությունը սկսել է 2016 թվականից։ Հիմնադիրը նկարիչ, խեցեգործ Գուրգեն Վաչյանն է։

Ընկերությունն իր աշխատանքով փորձում է ներկայացնել հայկական խեցեգործությունը, որը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է։

Խեցեգործական նմուշների կազմում են «Կուտինայի հայկական հախճապակու արվեստ»-ի պատմության (16-20-րդ դդ․)  պատառիկներ, որոնց միջոցով փորձ է արվում վերարժևորել և ճանաչելի դարձել այն հարուստ ժառանգությունն ու փորձը, որը փոխանցվել է մեզ դարեր շարունակ։ Հիմնվելով այդ ժառանգության և փորձի վրա՝ «Քնար Կերամիկ Արտ»-ը ստեղծում է արվեստի այնպիսի նմուշներ, որոնցում ստեղծագործողի մտքի և երևակայության արդյունքում  մեկտեղվում են հինն ու ժամանակակիցը։

Խեցեգործությունը մշակույթի այն ճյուղն է, որտեղ դժվար է գծել սահմանը պրոֆեսիոնալի, մասնագիտացված դպրոցների ներկայացուցիչների և արհեստավոր֊վարպետների միջև․ այն վկայում է հայ մարդու մշակութային բարձր ճաշակի, գեղեցիկը զգալու և մեծ սիրո մասին։

«Քնար Կերամիկ Արտ»-ն այսօր իր շուրջն է համախմբել երիտասարդ հայ արվեստագետների, նկարիչների, որոնք ուսումնասիրում և հանրությանն են ներկայացնում այն գիտելիքն ու փորձը, որը կուտակել է ընկերության հիմնադիր Գուրգեն Վաչյանը իր ստեղծագործական փնտրտուքների արդյունքում։