CHOOSE YOUR LANGUAGE
×
ԹԵՐԶՈ

ԹԵՐԶՈ

Քանդակագործ

Արվեստագետի մասին
  •  Արվեստագետի մասին Արվեստագետի մասին
  • Ընտրանի Ընտրանի

Արվեստագետի մասին

«Ես չեմ ասում բնությունը և մենք, ես ասում եմ՝ բնությունը մենք ենք։ Ըստ իս, նման միաձուլումը, միավորումը տեղին է, քանի որ ցանկացած համադրություն, վաղ, թե ուշ, հանգեցնում է հակադրության։ 

Իմ արվեստի նպատակը ես տեսնում եմ սեփական ենթագիտակցության մեջ ներթափանցմանն օժանդակելու, դա յուրօրինակ հայելու վերածելու մեջ, քանզի այնտեղ և միայն այնտեղ են զետեղված մեզ համար առավել արժեքավոր մատերիաները»

Թերզո՝ Կարեն Թերզյան

Կարեն Թերզյանը ծնվել է 1962 թվականին, Երևանում։ 1986 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1996 թվականից աշխատել է մետաղաձուլման այնպիսի տեխնոլոգիայի մշակման վրա, որը թույլ էր տալիս մետաղի միջոցով վերարտադրել բուսական աշխարհի (ծաղիկներ, բույսեր) այն նմուշները, որոնց համադրումը կենթադրեր ապագա արվեստի գործերի գեղարվեստական իմաստը։

Այսպես ծնվել է այն ուղղությունը, որով մինչ օրս աշխատում է Կարեն Թերզյանը։ Ավելի ուշ՝ 2005 թվականին արվեստագետի մշակած երկրորդ ստեղծագործական ուղղությունը կոչվում է «ասոցիատիվ» ուղղություն։ Այս ուղղության հիման վրա ստեղծված աշխատանքները դիտելիս ցանկություն է առաջանում խորասուզվել այն ասոցիացիաների մեջ, որոնք տվյալ գործերն առաջացնում են։ 

Կարեն Թերզյանն ինքնուս նկարիչ է․ մասնագիտական որևէ հաստատությունում գեղարվեստական կրթություն չի ստացել, չի մասնակցել նաև մասնավոր դասընթացների։

Աշխարհի տարբեր երկրներում մասնակցել է բազմաթիվ անհատական և խմբային ցուցահանդեսների։