CHOOSE YOUR LANGUAGE
×
Հուրի Իփեքճյան

Հուրի Իփեքճյան

Ասեղնագործության վարպետ

Արվեստագետի մասին
  •  Արվեստագետի մասին Արվեստագետի մասին
  • Ընտրանի Ընտրանի
  • Հոդվածներ Հոդվածներ

Արվեստագետի մասին

Սիրիահայ վարպետներ Հուրի և Սալբի Իփեքճյաններն ասեղնագործությամբ զբաղվում են շուրջ 35 տարի, 20 տարի Սիրիայում՝ Հալեպում, իսկ 2015-ից՝ Հայաստանում։ Իրենց գործունեությամբ նրանք վերականագնում, զարգացնում և տարածում են հայկական ասեղնագործության ավանդույթները։ 

Հայաստանում տարբեր դասընթացների և ցուցահանդեսների միջոցով ասեղնագործության վարպետները փոխանցում են Մարաշի, Այնթափի, Վանի, Ուրֆայի և հայկական այլ ամենահայտնի ասեղնակարերի գաղտնիքները:

Իրենց աշխատանքի ընթացքում Հուրի և Սալբի Իփեքճյանները բացահայտում և զարգացնում են նոր ասեղնակարեր, դրանք համադրում ավանդականի հետ։ Նրանք ասեղնագործությանը վերաբերում են իբրև արվեստի և այն կարծիքին են, որ պետք է սովորեցնելով տարածել այն։ 

Նրանց աշխատանքները բազմիցս տարբեր երկրներում մասնակցել են ցուցահանդեսների։