CHOOSE YOUR LANGUAGE
×
Արմենուհի Սաղդասարյան

Արմենուհի Սաղդասարյան

Ստեղծագործող

Արվեստագետի մասին
  •  Արվեստագետի մասին Արվեստագետի մասին
  • Ընտրանի Ընտրանի
  • Հոդվածներ Հոդվածներ

Արվեստագետի մասին

«Հաշվի առնելով, որ հայկական տառերը մշակութային ինքնության անքակտելի եւ կարևորագույն բաղադրիչներից մեկն է, իմ մեջ ցանկություն առաջացավ բացահայտելու հնադարյան գիրն ու զարդարվեստը եւ յուրովի նոր շունչ պարգեւելու դրանց՝ ժամանակի ոգուն համահունչ»

Թո՛ղ խոսեն տառերը...

Արմենուհի Սաղդասարյան

Արմենուհի Սաղդասարյանը ծնվել ու մեծացել է Լիբանանում եւ Հայաստան տեղափոխվել իր ընտանիքով 2001 թվականին: 2015­ին հաճախելով գործվածքի վրա նկարչության (բատիկ) սիրողական դասընթացների՝ նա իր մեջ սեր բացահայտեց այս արվեստի հանդեպ։ Աստիճանաբար յուրացնելով այս բարդ, բայց եւ ինքնատիպ նկարչական տեխնիկան՝ Արմենուհին իր մեջ համարձակություն գտավ տառերի պարզ ձեւավորումից անցում կատարելու դեպի առավել բարդ եւ ներդաշնակ հավաքածուների ստեղծմանը: Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու փաստը մեծ հնարավորություն է տվել Արմենուհուն՝ յուրովի ուսումնասիրելու եւ բացահայտելու հայկական տառարվեստի եւ մանրանկարչության առանձնահատկությունները:

Այս փորձառությունը հաճելի մարտահրավեր ու ոգեշնչման աղբյուր դարձավ մի մարդու համար, ով արվեստի բնագավառում չունի ակադեմիական կրթություն։ Տիրապետելով գործվածքի վրա նկարչության հմտություններին՝ նա համարձակորեն փորձում է ստեղծել ամենատարբեր ոճերն ու կոմպոզիցիաները՝ պարզ պատկերներից անցում կատարելով դեպի ավելի բարդ պատկերներ: