CHOOSE YOUR LANGUAGE
×
GGA

GGA

Երաժշտական գործիքներ

Արվեստանոցի մասին
  •  Արվեստագետի մասին Արվեստանոցի պատմությունը
  • Ընտրանի Ընտրանի

Արվեստանոցի պատմությունը

Երկար տարիներ GGA ապրանքանիշը շարունակում է դուդուկ և ժողովրդական այլ փողային գործիքներ պատրաստելու ավանդույթը:
GGA ապրանքանիշի պատմությունը սկսվում է 1992թվականից։ Հիմնադիրները Հայրապետ և Գալուստ Գալստյաններն էին, որոնց գործն այսօր շարունակում է Հայկ Գալստյանը։ 

Հայկ Գալստյանը` դուդուկի պատրաստման գաղտնիքների կրողը, մասնագիտությամբ երաժիշտ է և իր ներդրումն ունի գործիքների կատարելագործման մեջ։

GGA ապրանքանիշը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս։

Նոր գործիքի ստեղծման յուրաքանչյուր փուլին մոտենում են մեծ սիրով և պատասխանատվությամբ՝ նյութի ընտրությունից մինչև տաղանդավոր երաժիշտների կողմից պատրաստի գործիքների վերջնական կարգավորում և փորձարկում։