CHOOSE YOUR LANGUAGE
×
Տանյա Մազեջյան

Տանյա Մազեջյան

Նկարչուհի

Արվեստագետի մասին
  •  Արվեստագետի մասին Արվեստագետի մասին
  • Ընտրանի Ընտրանի
  • Հոդվածներ Հոդվածներ

Արվեստագետի մասին

«Բատիկն ինձ համար նոր աշխարհ է՝ նոր բացահայտումներով և հետաքրքրությամբ»։

«Մետաքսն ինքն է թելադրում, թե ինչպես պետք է աշխատես։ Դա ինձ գրավեց ու նպաստեց, որ ես սիրեմ մետաքսը, հասկանամ նրան և մոտեցում ունենամ այդ նուրբ կտորին՝ իմ համարձակ գույներով և ազատ թեմաներով»։

Տանյա Մազեջյան

Տանյա Մազեջյանը ծնվել և մեծացել է Բեյրութում։ Դեռ մանկուց մեծ սեր է ունեցել նկարչության հանդեպ։ 11 տարեկանում մասնակցել է Լիբանանում անցկացվող համաշխարհային նկարչական մրցույթի և 10.000 մասնակիցների մեջ զբաղեցրել 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի։

2014 թվականին Տանյա Մազեջյանը տեղափոխվել է Հայաստան, որտեղ էլ սովորել է Բատիկ նկարչությունը, բացահայտել նոր տեխնիկաներ։ Մետաքսի վրա նկարելը նա համարում է մարտահրավեր, որովհետև շատ նուրբ և մանրակրկիտ աշխատանք է։

Տանյա Մազեջյանը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների, վերջին ցուցահանդեսը՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում 2022 թվականին։