Արվեստագետի մասին
Զարդագործ Արմեն Պողոսյանը ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան։ Մասնագիտությամբ մետաղի դիզայներ է։
Արվեստի հանդեպ ունեցած մեծ սերն օգնեց Արմեն Պողոսյանին շարունակել սիրելի աշխատանքը և անմնացորդ նվիրվել դիզայնի և ոսկերչության աշխարհին։
Տարիների ընթացքում փնտրելով նոր ճանապարհներ և ուղղություններ փոքր ծավալների վրա՝ ծնվեց մի յուրահատուկ տեխնիկա, որի շնորհիվ աշխատանքները դարձան էլ ավելի ինքնատիպ և չկրկնվող։
Զարդագործն աշխատում է թանկարժեք, կիսաթանկարժեք մետաղներով և քարերով։ Բոլոր զարդերը պատրաստվում են բացառապես ձեռքով։
Ստեղծագործական գործընթացը սկսվում է պարզ էսքիզներից, որոնք այնուհետ դառնում են մետաղի և քարի բարդ և ներդաշնակ մոդելներ։
Ամեն մի աշխատանք փոխանցում է մեծ էներգիա և փիլիսոփայություն։
Մետաղի և քարի յուրահատուկ համադրությունը ամեն զարդին տալիս է մի ոճ, ինչն իր հերթին դառնում է զարդը կրողի սիմվոլը։