CHOOSE YOUR LANGUAGE
×
Փարավոն Միրզոյան

Փարավոն Միրզոյան

Գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ

Արվեստագետի մասին
  •  Արվեստագետի մասին Արվեստագետի մասին
  • Ընտրանի Ընտրանի
  • Հոդվածներ Հոդվածներ

Արվեստագետի մասին

«Փարավոն Միրզոյանը համակ խիղճ է, երբեմն ճակատային և առավել ուղղախոս. մեր օրերում նման մարդիկ սակավաթիվ են: Քիչ գույներով և գունափիլիսոփայությամբ նա ստեղծել է ծիածանագույն ստեղծագործություններ»
Հայաստանի  մշակույթի վաստակավոր գործիչ,
բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյան

 

«Նկարչի մեջ ապրում է մի քանի էություն, որոնք զարմանալի կերպով համադրվում և հակադրվում են միմյանց։Առաջինն ու որոշիչը նրա նրա մեջ բնապաշտ նկարիչն է․ յուրաքանչյուր կտավ իր մեջ անմիջականորեն կրում է բնության մի մասնիկ»
արվեստաբան Անուշ Հակոբյան

«Ծնվել եմ 1949 թվականի դեկտեմբերի 2-ին՝ նկարիչ»

Փարավոն Միրզոյան
 

1975 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Նույն թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների։

1975 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1995 թվականից՝ Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր (ՌԴ)։

1976 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1977-1979 թթ. ԽՍՀՄ նկարիչների միության թոշակառու։

1989 թվականից ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը։

1989-2002 թթ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ։

2002- 2015 թթ․ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն։

2006 թվականից Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ

Փարավոն Միրզոյանի աշխատանքները գտնվում են ՀՀ, ՌԴ, Ուկրաինայի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։ Արժանացել է մի շարք պարգևների։