CHOOSE YOUR LANGUAGE
×
Լիլիթ Ավետյան

Լիլիթ Ավետյան

Զարդագործ, նկարիչ, դիզայներ

Արվեստագետի մասին
  •  Արվեստագետի մասին Արվեստագետի մասին
  • Ընտրանի Ընտրանի

Արվեստագետի մասին

«Ես և բնությունը միասին ենք արարում»

«Արվեստը մի բան է, որ մեզ օգնում է դիմակայել կյանքի դժվարություններին»

«Նորաձևությունը խաղ է․ եթե ուզում ես, ընդունում ես խաղի կանոնները․ ես նախըտնրում եմ ունենալ սեփական խաղը»

Լիլիթ Ավետյան

Զարդագործ, նկարիչ, դիզայներ Լիլիթ Ավետյանը ծնվել է Հայաստանում՝ արվեստագետների ընտանիքում։ Հայրը ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանն է։

1997 թ. գերազանցությամբ ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական ուսումնարանը՝ դիզայների, իսկ 2002 թ-ին՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ հագուստի մոդելավորողի մասնագիտությամբ, որտեղ էլ դասավանդում է մինչ օրս։

Տարբեր տարիներին նորաձևության դասընթացներ է անցել Ինդիանա նահանգի մասնավոր վիտրաժային, ATEX նորաձևության ստուդիաներում, Միլանի Դոմուս ակադեմիայում, Երևանի Սպայի տանը և այլն։

1998 թվականից սկսել է ներկայացնել իր հեղինակած զարդերը՝ LIAVET անվանումով։

2008-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2018-ից՝ Նկարիչների միության դեկորատիվ֊կիրառական արվեստի բաժնի նախագահ։

2013թ. պարգևատրվել է Հարավային Կովկասի լավագույն ժառանգության արհեստների վկայականով (Թբիլիսի, Վրաստան)։

Տարեկան ունենում է շուրջ 7֊10 անհատական և խմբային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում։