Մարաշի ասեղնագործությամբ ոճավորված տարազի համալիրի բաղկացուցիչ մասերն են՝ երկար զգեստ,ասեղնագործ սրտանոց և գոգնոց, գլխազարդ` զարդարված մետաղներով։ Մարաշի ասեղնագործությունը գործող թելի բարդ անցումների շնորհիվ լայն տարածում է ունեցել և մնացել է Մարաշում՝ կրելով այդ քաղաքի անունը։
Տարազի համալիրի գործվածքը՝ բամբակյա,կիսասինթետիկ։ Կիրառվել են բամբակյա թելեր, մետաղական դետալներ։