CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ547

Հոբելյանական ցուցադրություն Ազգային պատկերասրահում

Հոբելյանական ցուցադրություն Ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը։ 

Նկարչի հոբելյանական ցուցադրությանն արվեստասեր հանրությունը սպասել է շուրջ երեք տարի․այն հետաձգվել էր պատերազմի և համավարակի պատճառով։ Ցուցադրվեց վարպետի վերջին տասը տարվա շուրջ 100 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակ։ Արվեստասեր հանրությանը ներկայացվեց նաև նկարչի աշխատանքների երկու նորատիպ կատալոգ։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը կարևորեց «Հոբելյանական» խորագիրը կրող ցուցադրությունը հենց Ազգային պատկերասրահում կազմակերպելու գաղափարը․ նկարիչը պատկերասրահի երկարամյա ղեկավարն է եղել, իսկ ներկայիս աշխատակիցների մեծ մասն աշխատանքի է անցել Փարավոն Միրզոյանի՝ աշխատանքի ընդունելու խիստ քննությամբ։ Պատկերասրահի աշխատակիցների կարծիքով՝ ցուցադրության համադրումը նկարչի հետ համագործակցության յուրատեսակ հնարավորություն էր, նրանից սովորելու ևս մեկ առիթ։

Թեև ներկայացված աշխատանքների թեմատիկան տարբեր է՝ հայրենասիրություն, պատերազմ և այլն, սակայն վարպետի ստեղծագործությունների կենտրոնում եղել և մնում է կինը, որին մշտապես սիրահարված է նկարիչը․«Նկարիչը միշտ պետք է սիրահարված լինի, առանց դրա բարձր արվեստ չի ստեղծվի»,-նշում է Փարավոն Միրզոյանն ու հավելում՝ հոգսերի մեծ մասը կանանց ուսերին է, և տղամարդիկ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն կանանց, սիրեն, հարգեն և գնահատեն։

«Հրաշալի գեղանկարիչ է՝ շատ խորը և հուզական։ Վարպետորեն է մոտենում նույնիսկ ամենահամարձակ թեմաներին, որոնցում չկա գռեհիկություն, կա միայն բարձր արվեստ։ Երկար ստեղծագործեք, Ձեր բարձր արվեստի կարիքն ունենք»,-նշեց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Նա հպարտությամբ է նշում՝ Փարավոն Միրզոյանի սանն է եղել և կարևորում, որ վարպետը մինչ օրս սովորեցնում է երիտասարդ ստեղծագործողներին։

Փարավոն Միրզոյանը մշտապես ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է։ Թեև իրականության մեջ կատարվող երևույթներն արտացոլվում են նրա ստեղծագործություններում, սակայն ստեղծագործելն օգնում է հաղթահարել համատարած դեպրեսիան ու ստեղծել բարձր արվեստ։

«Ո՞ր արվեստագետն է ինքն իրենից գոհ․ամեն ինչ դեռ առջևում է»,-նշում է անվանի նկարիչն ու վստահեցնում՝ հաջորդ ցուցադրությանը կներկայացնի առաջիկա տասը տարիների աշխատանքները:

Հավելենք, որ Հայաստանի ժողովրական նկարիչ Փարավոն Միրզոյանի «Հոբելյանական» խորագրով ցուցադրությունն Ազգային պատկերասրահում բաց կլինի մինչև ապրիլի 10-ը։ 


 

  • Լրահոս
  • Close
«Վլադիմիր Պոզներ․ Սիրտս Հայկական Կողմում Է» Գիրքը Շուտով Կհասնի Ընթերցողին (Տեսանյութ)

19-04-2024 | 12:51

«Վլադիմիր Պոզներ․ սիրտս հայկական կողմում է» գիրքը շուտով կհասնի ընթերցողին (տեսանյութ)
Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» Կենտրոնում

05-04-2024 | 13:50

Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» կենտրոնում
Հթմմ Շնորհավորանքը՝  Ն. Ս. Օ. Տ. Տ . Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսին

31-03-2024 | 11:12

ՀԹՄՄ շնորհավորանքը՝ Ն. Ս. Օ. Տ. Տ . ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ահազանգային Վիճակագրութիւն

25-03-2024 | 18:20

Ահազանգային Վիճակագրութիւն
Պատահական Բան Չկայ

20-03-2024 | 13:54

Պատահական Բան Չկայ
Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜Ւրբ Արուեստը

25-02-2024 | 21:01

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը
Լկտիութեան Նոր Մրցանիշ. Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին Տկարացնելու Միտող Նորելուկ Շարժումը Կը Կրէ Նոյն Այդ Եկեղեցիին Համար Զոհուած՝ «Վարդանանք» Անունը

24-02-2024 | 15:07

Լկտիութեան Նոր Մրցանիշ. Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին Տկարացնելու Միտող Նորելուկ Շարժումը Կը Կրէ Նոյն Այդ Եկեղեցիին Համար Զոհուած՝ «Վարդանանք» Անունը
Այն Ի՛Նչ, Որ Կը Պատահի Հայրենիքի Մէջ, Հայաստանի Հանրապետութեան Բնակիչներուն Միայն Վերաբերող Ներքին Հարց Մը Չէ. Այլ՝  Համահայկական Ողբերգութիւն

22-02-2024 | 12:13

Այն Ի՛նչ, որ Կը Պատահի Հայրենիքի Մէջ, Հայաստանի Հանրապետութեան Բնակիչներուն Միայն Վերաբերող Ներքին Հարց Մը Չէ. Այլ՝  Համահայկական Ողբերգութիւն
Համազգային Գործակցութեամբ՝ Ազգային Փրկութեան Ռազմավարութիւն Ստեղծելուհամազգային Գործակցութեամբ՝ Փոխարէն, Տխրահռչակ Ալեքսանդրապոլի Պայմանագի՞Ր Մըն Է Որ Կը Հետապնդեն

21-02-2024 | 22:36

Համազգային Գործակցութեամբ՝ Ազգային Փրկութեան Ռազմավարութիւն ՍտեղծելուՀամազգային Գործակցութեամբ՝ Փոխարէն, Տխրահռչակ Ալեքսանդրապոլի Պայմանագի՞ր Մըն Է Որ կը Հետապնդեն
Անժամանցելի Աւարայրը

10-02-2024 | 23:07

Անժամանցելի Աւարայրը

Նմանատիպ լուրեր

Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» կենտրոնում

Լուրեր

Calendar05-04-2024

ՀԹՄՄ շնորհավորանքը՝  Ն. Ս. Օ. Տ. Տ . ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Լուրեր

Calendar31-03-2024

Ահազանգային Վիճակագրութիւն

Լուրեր

Calendar25-03-2024

Պատահական Բան Չկայ

Լուրեր

Calendar20-03-2024

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-02-2024

Լկտիութեան Նոր Մրցանիշ. Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին Տկարացնելու Միտող Նորելուկ Շարժումը Կը Կրէ Նոյն Այդ Եկեղեցիին Համար Զոհուած՝ «Վարդանանք» Անունը

Լուրեր

Calendar24-02-2024

Այն Ի՛նչ, որ Կը Պատահի Հայրենիքի Մէջ, Հայաստանի Հանրապետութեան Բնակիչներուն Միայն Վերաբերող Ներքին Հարց Մը Չէ. Այլ՝  Համահայկական Ողբերգութիւն

Լուրեր

Calendar22-02-2024