CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2023 թվականի լավագույն ստեղծագործությունների մրցույթ:

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգև` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և «Վահան Թեքեյան» մրցանակ: Ստեղծագործությունները գնահատելու է մասնագիտական հեղինակավոր ժյուրին` նախապատվությունն առաջին հերթին տալով աշխատանքների որակին:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է՝

  • ծանոթանան մրցույթի անվանակարգերի պահանջներին,
  • մասնակցության առցանց հայտը լրացնեն սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 11-ը (ներառյալ)
  • ներկայացնել միայն 2023 թվականին հեղինակած ստեղծագործություն, 
  • սխալ կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել  Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցե` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ.` 010 552 632, 010 520 783):

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության անվանակարգեր

Գրականություն

Գրականություն

Պարգևատրում 1500 USD
Վերջնաժամկետ 2024-10-11 | 23:59
Հայագիտություն

Հայագիտություն

Պարգևատրում 1500 USD
Վերջնաժամկետ 2024-10-11 | 23:59
Կերպարվեստ

Կերպարվեստ

Պարգևատրում 1500 USD
Վերջնաժամկետ 2024-10-11 | 23:59
Դեկորատիվ-կիրառական արվեստ

Դեկորատիվ-կիրառական արվեստ

Պարգևատրում 1500 USD
Վերջնաժամկետ 2024-10-11 | 23:59