• Search Search
×
Views143

END OF TIMES?!

END OF TIMES?!

Որպէս նախաբան, նախ զգուշացնեմ, որ հետեւեալ գրութիւնս երգիծական ժանրէն չէ, ոչ ալ մարդկային իրաւունքներն ու մարդոց  անձնական նախասիրութիւններն ու ընտրելու իրաւունքը ծաղրելու փորձ. Քաւ լիցի:
Գրութիւնս պարզապէս աշխարհի այսօրուայ իրավիճակը (որուն ի տես, ատանացի թրքախօս՝ «յետամնաց» ու հաւատացեալ մեծ մայրս պիտի բացագանչէր  տիւնիանին սոնու կելմիշ - dünyanın sonu gelmish – աշխարհի վերջն է եկած) իր ամբողջական մերկութեամբը ներկայացնելու պարզ ու համեստ փորձ մը: Գրութեանս մէջ եղած ընդգծումները (թաւ գոյնի տառերով) իմն են, որոնք եթէ «սխալ» մեկնաբանէք, կամ քաղաքականացնէք. Մեղքը իմս չէ:

Անցանք յառաջ: Ուրեմն նկարին մէջ (աջին), Ֆրանսայի 34 ամեայ նոր Վարչապետն է՝ Կապրիէլ Աթալը: Ան վերջերս իր պաշտօնին վրայ նշանակուեցաւ Ֆրանսայի Նախագահ Էմանուէլ Մաքրոնին կողմէ: Աթալը պիտի հանդիսանայ, առ այսօր, Ֆրանսայի ամենաերիտասարդ վարչապետը եւ առաջին բացայայտ միասեռականը, որ պիտի զբաղեցնէ նման բարձրաստիճան պաշտօն մը: Ան այսօր իր տեսակին մէջ աշխարհի ամենայայտնի եւ քաղաքականապէս ամենահզօր ԼԳԲՏՔ քաղաքական գործիչը կը դառնայ:

Աթալը՝ Մաքրոնի Վերածնունդ կուսակցութեան ծագող աստղն է, որ անցեալ Յուլիս ամսուընէ ի վեր կը զբաղեցնէր Ֆրանսայի Կրթութեան եւ Ազգին Երիտասարդութեան Նախարարի պաշտօնը...: «Ես գիտեմ, որ կրնամ յոյս դնել ձեր կորովին եւ նուիրուածութեան վրայ», - ըսեր է Մաքրոնը իր նշանակած նոր վարչապետին մասին՝ X (նախապէս Թուիթըր անունով ծանօթ) ընկերային համացանցին վրայ իր  գրառմանը մէջ: Իր կարգին Աթալը նոյն համացանցին վրայ իր գրառման մէջ շնորհակալութիւն յայտնած է Մաքրոնին իր  «վստահութեան» համար: Աթալ իր գրառմամբ խոստացեր է «Վերահսկել Ֆրանսայի ճակատագիրը» եւ «Բացայայտել ֆրանսական ներուժը»։

Աթալը վարչապետ իր նշանակումէն անմիջապէս ետք ունեցած ելոյթին մէջ նշած է, որ կրթութիւնը եւ երիտասարդութեան զարգացումը իր կառավարելիք  երկրին առաջնահերթութիւններէն է: Ան շեշտեր է, որ կրթութիւնը «մարտերուն Մայրն Է, որ պէտք է ըլլայ իր կառավարութեան առաջնահերթութիւններուն հիմքին մէջ»:

Անցեալ Հինգշաբթի օր,  Աթալը իր կառավարութեան մէջ երկրին Արտաքին Գործոց նախարար նշանակեց, 38ամեայ Սթեֆան Սեժուրնը (նկարին մէջ ձախին), որ Աթալի հետ կենակցող համասեռական պաշտօնական զոյգը եղած է...:

Սեժուրնը Մաքրոնի պատկանած Վերածնունդ կուսակցութեան ղեկավարն է եւ Եւրախորհրդարանի լիպերալ, եւրոպամէտ օրէնսդիրներու «Նորացնել Եւրոպան» (Renew Europe - Renouveler l’Europe) խորհրդարանական խումբին ղեկավարը:

Աթալը Սեժուրնի hետ իր միասեռական յարաբերութեան մասին հրապարակային կերպով յայտարարած է երբ ինք որպէս նախարար 2018-ին մաս պիտի կազմէր  ֆրանսայի կառավարութեան:

Բաւարարուելով այսքանով, աւարտին միայն աւելցնեմ, որ Աթալը նախապէս եւ մասնաւորապէս հիմա ունեցած իր քաղաքական լծակներով եւ վայելած ժողովրդային վարկով, որպէս երիտասարդ ղեկավար, Ֆրանսայի նախագահութեան համար Մաքրոնին յաջորդելու ամենահաւանական եւ ուժեղ թեկնածուներէն կը համարուի այսօր...:

Էյ կիտի Ֆրանսա պիտի ըսէր մեծ մայրս...

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ
Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի
Գլխաւոր խմբագիր

 

  • Newsfeed
  • Close
Տեսանյութ. Չտեսա՞Ք, Որ Խփեց... Չէ, Չտեսա

15-05-2024 | 17:38

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա
Երբ Կտավը Նույնացնում Է Մարդուն Ու Արվեստագետին. Արա Հակոբյանի Անհատական Ցուցահանդեսը՝ Թեքեյան Կենտրոնում

15-05-2024 | 16:50

Երբ կտավը նույնացնում է մարդուն ու արվեստագետին. Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ Թեքեյան կենտրոնում
Սատարո՛Ւմ Ենք «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը. Ռուսաստանի Հայերի Միության Հայտարարությունը

15-05-2024 | 15:03

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը
«Սուտ Է». Զախարովայի Արձագանքը՝ Հայաստանից Ռուս Խաղաղապահների Դուրսբերման Հետ Կապված

15-05-2024 | 14:58

«Սուտ է». Զախարովայի արձագանքը՝ Հայաստանից ռուս խաղաղապահների դուրսբերման հետ կապված
Ֆոտոշարք. Մերիլ Սթրիփը 35 Տարի Անց Արժանացավ «Պատվավոր Ոսկե Արմավենու Ճյուղի»

15-05-2024 | 14:12

Ֆոտոշարք. Մերիլ Սթրիփը 35 տարի անց արժանացավ «Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղի»
Խարկովից Հազարավոր Բնակիչներ Են Տարհանվում

15-05-2024 | 12:49

Խարկովից հազարավոր բնակիչներ են տարհանվում
«Ժողովրդավարության Բաստիոնում» Յոլյանի Անվան Արյունաբանական Կենտրոնի Տնօրենին Ազատում Են Աշխատանքից

15-05-2024 | 12:16

«Ժողովրդավարության բաստիոնում» Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատում են աշխատանքից
Աթեիստ Արսեն Թորոսյանի Հերթական Սարկազմը

15-05-2024 | 11:45

Աթեիստ Արսեն Թորոսյանի հերթական սարկազմը
Մենք Չենք Օգտագործում «Զանգեզուրի Միջանցք» Տերմինը

15-05-2024 | 11:19

Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը
Արտյոմ Օհանովը՝ Լավագույն Գիտնականների Ցանկում

14-05-2024 | 23:55

Արտյոմ Օհանովը՝ լավագույն գիտնականների ցանկում
Ռուս Սահմանապահները Հսկելու Են Հայաստանի Սահմանը Թուրքիայի Եւ Իրանի Հետ. Բորտնիկով

14-05-2024 | 23:52

Ռուս սահմանապահները հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով
Резолюция Расширенного Заседания Совета Сар

14-05-2024 | 22:37

РЕЗОЛЮЦИЯ РАСШИРЕННОГО ЗАСЕДАНИЯ СОВЕТА САР
Լարված Վիճակ Թբիլիսիում

14-05-2024 | 22:16

Լարված վիճակ Թբիլիսիում
Հաստատվել Է Հայաստանի Եւ Հնդկաստանի Պն-Ների Միջև 2024-2025 Թթ. Համագործակցության Պլանը

14-05-2024 | 22:10

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը
Համաս-Ը Պլանավորում Է Ռազմաբազա Հիմնել Թուրքիայում

14-05-2024 | 22:09

ՀԱՄԱՍ-ը պլանավորում է ռազմաբազա հիմնել Թուրքիայում

Related news

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա

News

Calendar15-05-2024

Երբ կտավը նույնացնում է մարդուն ու արվեստագետին. Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ Թեքեյան կենտրոնում

News

Calendar15-05-2024

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

News

Calendar15-05-2024

«Սուտ է». Զախարովայի արձագանքը՝ Հայաստանից ռուս խաղաղապահների դուրսբերման հետ կապված

Տարածաշրջանային լուրեր

Calendar15-05-2024

Ֆոտոշարք. Մերիլ Սթրիփը 35 տարի անց արժանացավ «Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղի»

International news

Calendar15-05-2024

Խարկովից հազարավոր բնակիչներ են տարհանվում

International news

Calendar15-05-2024

«Ժողովրդավարության բաստիոնում» Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատում են աշխատանքից

News

Calendar15-05-2024

Աթեիստ Արսեն Թորոսյանի հերթական սարկազմը

News

Calendar15-05-2024