CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ46

ԱՆ-ն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի մասին

ԱՆ-ն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի մասին

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում.

Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։

Պատասխան – Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։

Պատասխան – ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:

Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։

Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել

Պատասխան – ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականցվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։

Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:

Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:

Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է

Պատասխան – Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:

Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու

Պատաստխան – Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:

Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:

Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:

Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Լրահոս
  • Close
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին
2023-Ին Կապիտալի Ներհոսքը 40 %-Ով Նվազել Է

16-05-2024 | 13:30

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է
Սլովակիայի Վարչապետի Դեմ Մահափորձ Է Արել Սլովակ Հայտնի Գրող Չինտուլան

16-05-2024 | 12:59

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան
Հոգեւորականի Առաջնորդությունը Ժամանակն Է Ծնել

16-05-2024 | 11:50

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել
Երևանի Պետական Համալսարանում Տեղի Է Ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն Եւ Պարսից Լեզուն» Թեմայով Գիտաժողովը

16-05-2024 | 10:30

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը
Բաքուն 5 Ամսով Երկարացրել Է Նաև Արցախի Նախկին Ղեկավարներից Մի Քանիսի Կալանքի Ժամկետը

16-05-2024 | 10:26

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը
Խաղաղության Պայմանագրում Պետք Է Լինի Արցախի Վերադարձը, Բաքվում Պահվող Գերիների Վերադարձը. Բագրատ Սրբազան

16-05-2024 | 08:37

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան
Գիտնականները Հայտնաբերել Են Բեթհովենի Խուլության Եւ Այլ Հիվանդությունների Անսպասելի Պատճառը

16-05-2024 | 07:57

Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը
Սլովակիայի Վարչապետի Վրա Կրակել Են 5 Անգամ

16-05-2024 | 07:55

Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 5 անգամ
Գիզայում Եգիպտական Բուրգերի Մոտ Հայտնաբերված L-Ի Տեսքով Խորհրդավոր Կառույցը Շփոթեցրել Է Գիտնականներին

16-05-2024 | 07:47

Գիզայում եգիպտական բուրգերի մոտ հայտնաբերված L-ի տեսքով խորհրդավոր կառույցը շփոթեցրել է գիտնականներին
Լեմկինի Ինստիտուտի Դատապարտող Հայտարարությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ծածուկ Ներգրավվածությունը Ցեղասպանության Ժխտողական Քաղաքականության Մեջ

15-05-2024 | 18:30

Լեմկինի ինստիտուտի դատապարտող հայտարարությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ
Տեսանյութ. Չտեսա՞Ք, Որ Խփեց... Չէ, Չտեսա

15-05-2024 | 17:38

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա
Երբ Կտավը Նույնացնում Է Մարդուն Ու Արվեստագետին. Արա Հակոբյանի Անհատական Ցուցահանդեսը՝ Թեքեյան Կենտրոնում

15-05-2024 | 16:50

Երբ կտավը նույնացնում է մարդուն ու արվեստագետին. Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ Թեքեյան կենտրոնում
Սատարո՛Ւմ Ենք «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը. Ռուսաստանի Հայերի Միության Հայտարարությունը

15-05-2024 | 15:03

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Նմանատիպ լուրեր

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է

Պաշտոնական լուրեր

Calendar16-05-2024

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-05-2024

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է

Լուրեր

Calendar16-05-2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան

Միջազգային լուրեր

Calendar16-05-2024

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել

Լուրեր

Calendar16-05-2024

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը

Կրթական լուրեր

Calendar16-05-2024

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը

Լուրեր

Calendar16-05-2024

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան

Լուրեր

Calendar16-05-2024