CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ110

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը

Երեք տարի առաջ, գրեթէ ճիշդ այս օրերուն, «Ազգ»ի խմբագրութիւնը զրկուեցաւ 30 տարուան իր նստավայրէն, անոր հետ նաեւ՝ ՌԱԿ Հայաստանի Կեդրոնական վարչութիւնը, որ հակականոնադրական եղանակով, ի բացակայութեան յատենի ատենապետի, ընչաքաղց բախտախնդիրի մի «ջանքերով» իր շատ յարմարաւէտ գրասենեակը կորսնցնելէ ետք ապաստան գտեր էր թերթի խմբագրատան մէկ հատուածին մէջ։

Թերթին խմբագիրը վերոյիշեալ նստավայրը (Հանրապետութեան 47) գտեր էր 1990 թուականի վերջերուն, իր սերտ ընկեր, մեր շրջանակի լաւ բարեկամ, հանգուցեալ Ռոմէն Կոզմոյեանի միջոցով, որպէս գրասենեակ՝ Հ.Բ.Ը.Միութեան։ Որոշ ժամանակ անց Բարեգործական ունեցաւ շատ յարմարաւէտ իր գրասենեակը, ասպարէզը, ձգելով «Ազգ»ին եւ յարակցաբար, ինչպէս պատմուեցաւ, ՌԱԿ-ին։

30 տարի շարունակ, իր կառուցման օրերէն ի վեր բնաւ հիմնանորոգումի չենթարկուած այդ անշուք խմբագրատան մէջ աճեցաւ ամբողջ սերունդ մը լրագրողներու, որոնցմէ շատերը առ այսօր կը շարունակեն իրենց գործունէութիւնը նոյն ասպարէզին մէջ, ոմանք՝ իրենց իսկ հիմնած լրատուամիջոցներու գլուխը, ուրիշներ՝ դիւանագիտական ընդգրկումով։

Ոմանց համար թերեւս տաղտկալի այս նախապատմութիւնը գրուեցաւ անգամ մը եւս փաստելու, որ վերոյիշեալ շէնքը պատմութիւն ունի՝ «արժանի գրոց յիշատակի»։

Այդ պատմութիւնը ընդհատեցաւ այն ժամանակ, երբ իշխանութեան եկաւ նիքոլիզմը, որով սկսաւ մեր հայրենիքի ու պետականութեան աղիտալի վայրընթացը։ Կաշառակերութեան, իրենց բառով՝ թալանճիութեան դէմ պայքարի ու նման կարգախօսներու քօղին տակ աննախադէպ (այս բառը Նիքոլ Փաշինեանի՝ շատ կը սիրէ գործածել) կաշառակերութիւնը, ուրիշներու ունեցուածքը, մեր պարագային՝ վարձակալած տարածքը խլելու, իւրացնելու ախորժակը սրեցաւ ու դեռ կը շարունակէ սրիլ։

Մինչ այդ եւ մինչ այս աւարտեցաւ շէնքին վարձակալութեան պայմանագրին ժամկէտը։ Նոր պայմանագիր կնքելու մեր ընթացիկ դիմումին ի պատասխան Պետական սեփականութեան շէնք-շինութիւններու վարչութիւնը, որ սեփականատէրն է շէնքին, մեր դիմումին ի պատասխան շա՜տ քաղաքավարական արձագանգ տուաւ «փոքրիկ» շտկումով մը՝ նշանակելով վարձակալութեան նոր գին, որ 8,5 անգամով կը գերազանցէր նախկինը։ Մեր առարկութեան, թէ տակաւին մէկ տարի առաջ շուրջ 50 հազար տոլարով, զոր մեր այժմ հանգուցեալ ընկեր Երուանդ Ազատեանի միջնորդութեամբ եւ ընկեր Յակոբ Վարդիվառեանի բարեխօսութեամբ աննման բարերար Նազար Նազարեանը նուիրեր է մեզի այդ նպատակով, հիմնանորոգեր էինք խմբագրատունն ու յարակից սենեակները, ուր կուսակցութիւնն էր տեղաւորուած, բանաւոր պատասխանի արժանացանք՝ «վնաս չունի, համարեցէք, որ պետութեան նուիրած եք այդ գումարը»։ Իսկ ինչ կը վերաբերի մեր միւս առարկութեան, թէ մեզի համար անմատչելի գումար է այդ բազմապատկուած վարձավճարը, յիշեցնելով նաեւ, որ ըստ օրինի պետութիւնը պարտաւոր է խմբագրութիւններուն ու կուսակցութիւններուն մատչելի գինով տարածք վարձակալութեան տալ, պատասխանը եղաւ բացասական եւ աւելին՝ պահանջուեցաւ վարձավճարին համաձայնութեան պարագային սկիզբէն մուծել առաջին 3 ամսուանը սկիզբէն մուծել։

Յայտնապէս, մեր թերթի եւ կուսակցութեան յետագայ կեցութիւնը անկարելի դարձնելն էր պետական վարչութեան նպատակը։ Ստիպուած՝ 30 տարուան պատմութիւն մը մեր ետին ձգած՝ լքեցինք մեր խմբագրութիւնը եւ օթեւանեցանք Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական վարչութեան միջոցներով եւ բարեգործ իմ բարեկամ Գաբրիէլ Չեմպերճեանի եւ Պէյրութի մեր ընկեր Նար Խաչատուրեանի նիւթական աջակցութեամբ ժամանակին հեռատեսօրէն գնուած մեր շէնքը։

Իսկ ինչ կը վերաբերի Լոս Անճելըսէն յայտնի փառասէրի մը նիւթական աջակցութեամբ եւ ընտրակաշառքով կազմուած խմբակին մը, որ ինքզինք ՌԱԿ վարչութիւն կը յորջորջէ, հաւաքելէ եւ ծախելէ ետք ամբողջ յարկաբաժինի ջեռուցում համակարգը, լքեց տարածքը ու մեկնեցաւ անյայտ ուղղութեամբ եւ առ այսօր, հակառակ հայրենակործան վերիվայրումներուն, ձայն-ծպտուն չի հաներ ու չենք գիտեր՝ գոյութիւն ունի՞, թէ ոչ։ Ճակատագրական այս օրերուն ըսելիք ու տեսակէտ չունեցող եւ ինքզինք կուսակցութիւն համարող որեւէ կառոյց բարոյապէս սնանկացած կը նկատուի։

*           *           *

Կարելի մանրամասնութեամբ ներկայացնելով առաջին հայեացքով 33-ամեայ «Ազգ»ի պատմութեան մէկ տխուր էջը, խորքին մէջ այս յօդուածը նպատակ ունի ցոյց տալու սկզբնական շրջանին ներկա իշխանութեանց զգուշաւոր եւ վարպետորդի գործելակերպը պետութեան կամ անհատներու եւ կամ կազմակերպութիւններու ձեռքէն խլելու շէնքեր ու կալուածներ։

Հիմա արդէն, նոյն իշխանութիւնը, այդ գործը կը կատարէ ճակատային եւ լկտիօրէն, կիրարկելով իր ձեռքին տակ եղող բոլոր գործիքները։

Այսքանէն ետք պէտք կա՞յ յիշեցնելու, որ «Ազգի խմբագրատուն» անունով յայտնի, Երեւանի Հանրապետութեան 47 հասցէն կրող շէնքը ընդամէնը 2 ամիս առաջ պաշտօնապէս դարձաւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան կեդրոնատեղի։

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

Յատուկ՝ «ՊԱՅՔԱՐ»ին

  • Լրահոս
  • Close
Տեսնես Արցախի Հանձնման Դիմաց Լուկաշենկոյի Առաջարկած Վեց Միլիարդ Դոլարը Վերջը Ինչպես Բաշխվեց. Արման Մելիքյան

29-04-2024 | 17:31

Տեսնես Արցախի հանձնման դիմաց Լուկաշենկոյի առաջարկած վեց միլիարդ դոլարը վերջը ինչպես բաշխվեց. Արման Մելիքյան
Ան-Ն՝ Տավուշի Մարզում Իրականացվող Գործընթացի Վերաբերյալ Վերջին Օրերին Մի Շարք Կեղծ Եւ Հասարակությանը Մոլորեցնող Թեզերի Մասին

29-04-2024 | 17:10

ԱՆ-ն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի մասին
Народ Не Желает Войны, Но И Не Боится Ее

29-04-2024 | 16:07

НАРОД НЕ ЖЕЛАЕТ ВОЙНЫ, НО И НЕ БОИТСЯ ЕЕ
Իմ Դեմ Արշավ Էր Իրականացվում. Մարուքյան

29-04-2024 | 16:01

Իմ դեմ արշավ էր իրականացվում. Մարուքյան
Ադրբեջանը Թաքցնում Է, Թե Քանի Հայ Կա Արցախում

29-04-2024 | 15:54

Ադրբեջանը թաքցնում է, թե քանի հայ կա Արցախում
Ղազախստանը Միայն Հարթակ Է Տրամադրում, Միջնորդության Մասին Խոսք Չկա

29-04-2024 | 15:50

Ղազախստանը միայն հարթակ է տրամադրում, միջնորդության մասին խոսք չկա
Նոր Ցեղասպանությունը Կանխելու Նախապայմանը

29-04-2024 | 09:44

Նոր ցեղասպանությունը կանխելու նախապայմանը
«Դուք Ղեւոնդ Երիցեան Ոգով Նոր Աւարայր Էք Մղում Հայրենիքի Եւ Հաւատքի Պահպանման Համար». Նամակ՝ Բագրատ Սրբազանին

28-04-2024 | 20:50

«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի եւ հաւատքի պահպանման համար». նամակ՝ Բագրատ Սրբազանին
Կոնսերվատորիայի Միասնական Շարժումը  Աջակցում Է Տավուշում Սկսված Համակայկական Պայքարին

28-04-2024 | 09:39

Կոնսերվատորիայի Միասնական շարժումը աջակցում է Տավուշում սկսված համակայկական պայքարին
Ռդ Պաշտպանության Նախարարը Վստահեցրել Է, Որ Ռուսաստանը Չի Միջամտում Այլ Պետությունների Գործերին

28-04-2024 | 09:28

ՌԴ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ Ռուսաստանը չի միջամտում այլ պետությունների գործերին
Դա Վինչիի «Ջոկոնդային» Նախատեսվում Է Լուվրում Առանձին Սենյակ Տրամադրել

28-04-2024 | 08:30

Դա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել
Մահացել Է Սահակ Սահակյանը

27-04-2024 | 22:50

Մահացել է Սահակ Սահակյանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Բրազիլական Զլմ-Երի Ներկայացուցիչներին

27-04-2024 | 21:04

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին
Մոսկվան Մտադիր Է Ոչ Բարեկամ Երկրներից Օտարերկրյա Անձանց Գույքն Ու Ակտիվները Բռնագրավել

27-04-2024 | 15:11

Մոսկվան մտադիր է ոչ բարեկամ երկրներից օտարերկրյա անձանց գույքն ու ակտիվները բռնագրավել
Բելգիան Ուկրաինային  F-16-Ներ Կտրամադրի

27-04-2024 | 12:59

Բելգիան Ուկրաինային F-16-ներ կտրամադրի

Նմանատիպ լուրեր

Տեսնես Արցախի հանձնման դիմաց Լուկաշենկոյի առաջարկած վեց միլիարդ դոլարը վերջը ինչպես բաշխվեց. Արման Մելիքյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-04-2024

ԱՆ-ն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի մասին

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-04-2024

НАРОД НЕ ЖЕЛАЕТ ВОЙНЫ, НО И НЕ БОИТСЯ ЕЕ

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-04-2024

Իմ դեմ արշավ էր իրականացվում. Մարուքյան

Լուրեր

Calendar29-04-2024

Ադրբեջանը թաքցնում է, թե քանի հայ կա Արցախում

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-04-2024

Ղազախստանը միայն հարթակ է տրամադրում, միջնորդության մասին խոսք չկա

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-04-2024

Նոր ցեղասպանությունը կանխելու նախապայմանը

Լուրեր

Calendar29-04-2024

«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի եւ հաւատքի պահպանման համար». նամակ՝ Բագրատ Սրբազանին

Լուրեր

Calendar28-04-2024