CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ268

Պետական ողնաշարով գործիչը. Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակն է (տեսանյութ)

Պետական ողնաշարով գործիչը. Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակն է (տեսանյութ)

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը կազմակերպել էր ականավոր պետական գործիչ, գիտնական, ՀԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանակիր Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակին նվիրված երեկո։ 
Խորհրդային Միության ու նրա սահմաններից դուրս մեծ համբավ ունեցող, իր հեղինակության շնորհիվ Հայաստանի գիտության զարգացման գործում մեծ ներդրում ունեցող Ֆադեյ Սարգսյանին հատկապես միջին ու  ավագ սերունդն է ականծանքով հիշում։ Հզոր անհատականություն, որն իր վրա մեծ պատասխանատվություն վերցրեց նաև արցախյան ազատագրական շարժման ժամանակ։


Ֆադեյ Սարգսյանը գեներալ-մայոր էր, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  ակադեմիկոս, մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների անդամ։ 1946-63 թթ․ աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հրթիռահրետանային վարչության համակարգում։ Շուրջ մեկուկես տասնամյակ ղեկավարել է  Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ 1977-89 թթ․ հանդիսացել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ, 1993-2006 թթ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: 2006-2010 թթ․ ՀՀ Վարչապետի խորհրդականն էր։

Ֆադեյ Սարգսյանին էր վիճակված հիրավի մի ամբողջ պետության գործառույթ իրականացնել։ Նրա բարձր հեղինակությունը շատ փակ դռներ է բացել, շատ կարծր սրտեր մեղմացրել՝ հանուն Հայաստանի պետական շահի, հանուն Հայաստանի բարօրության։ Նա գնահատված գործիչ էր նաև հոգևոր դասի համար, արժանացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի։
Ֆադեյ Սարգսյանի  հոբելյանին ներկայացված էին նաև նրա հոդվածների և հուշերի ժողովածուները, որոնք ընթերցելու և վերընթերցելու հնարավորություն ունեցան երեկոյի մասնակիցները։

Անվանի գործիչը  մարդկանց հետ շփվելու բացառիկ ձիրք ուներ, փոքրի հետ՝ փոքր, մեծի հետ՝ մեծ։ Իր այդ ունակության շնորհիվ նա լեզու էր գտնում ամենաբարդ բնավորությամբ մարդկանց հետ ու նորից հանուն Հայաստանի՝ տարբեր ոլորտների զարգացման՝ գիտություն, կրթություն, արդյունաբերություն, ռազմական ասպարեզ։ Հայաստանի Թեքեյան մշակությաին միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը հիշեց դեմիճյանական տարիները, երբ ամեն տարի բացվում էր 70-80 միջնակարգ դպրոց, գիտական կենտրոնների թիվը տասնապատկվում էր։ Ու դրանում մեծ էր Ֆադեյ Սարգսյանի դերը։  

Ցավոք, մեզանում արմատներ է գցել ազգի նվիրյալներին, պետության կայացման գործում մեծ ներդրում ունեցող գործիչներին մոռանալու, անտեսելու արատավոր վարքագիծը։
Երեկոյի բանախոսները Ֆադեյ Սարգսայնի մասին խոսելիս նաև այս ցավալի փաստն էին արձանագրում։
  Դավիթ Դովլաթյանի դիզայնով Ֆրանսիական «Քարթր» տպագրատանը Ֆադեյ Սարգսյանի 100 ամյակին նվիրված նամականիշեր են թողարկվել՝ 10 հազար օրինակով։ 
Նամակնիշերը փոխանցվեցին Ֆադեյ Սարգսյանի թոռանը։ 
Տարին կարող էր լինել Ֆադեյ Սարգսյանական, կարող էին միջազգային գիտաժողովներ, մեծարման հուշ-երեկոներ կազմակերպվել պետական մակարդակով։ Թեքեյան մշակութային միությունն այդ բացը լրացնելու, նաև իր կողմից արժանին մատուցելու համար էր իր հարկի տակ համախմբել ազգային կուռ մտածողությամբ ու պետական շահի գիտակցմամբ մարդկանց, որոնց համար Ֆադեյ Սարգսյանը եղել ու միշտ մնալու է Հայաստանի Հանրապետության կայացման գործում մեծ ավանդ ունեցող գործիչ։
 

  • Լրահոս
  • Close
Բարի Գալուստ Ադրբեջան

18-05-2024 | 22:17

Բարի գալուստ Ադրբեջան
Հրապարակավ Դիմում Եմ Աած-Ին` Թույլ Տալ, Գնամ Լեոյին Հանդիպելու

18-05-2024 | 22:02

Հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու
Ադրբեջանական Նենգապղծումների Թիրախում Լղ-Ն Է, Որտեղ Ոչնչացվում, Պղծվում, «Վերակառուցվում» Են Հայկականն Ու Քրիստոնեականը. Հայտարարություն

18-05-2024 | 19:24

Ադրբեջանական նենգապղծումների թիրախում ԼՂ-ն է, որտեղ ոչնչացվում, պղծվում, «վերակառուցվում» են հայկականն ու քրիստոնեականը. հայտարարություն
Վրաստանի Նախագահը Վետո Է Դրել «Օտարերկրյա Գործակալների» Մասին Օրինագծի Վրա

18-05-2024 | 18:56

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Երբեք Այնքան Չենք Զգացել Պետական Ձեռքը Մշակույթի Դեմ, Որքան 2018 Թվականից Մինչ Օրս. Գրականագետ

18-05-2024 | 17:57

Երբեք այնքան չենք զգացել պետական ձեռքը մշակույթի դեմ, որքան 2018 թվականից մինչ օրս. գրականագետ
Լավրովի Կարծիքով` Ռուսաստանի Եւ Արևմուտքի Միջև Ռազմաքաղաքական Առճակատումը Շարունակվում Է

18-05-2024 | 17:38

Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Մայիսի 26-Ին Կունենանք Կարևոր Հանրահավաք. Բագրատ Սրբազան

18-05-2024 | 17:26

Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան
Ամեն Ինչ Գիտեի, Բայց Որ Աած-Ից Էլ Որոշակի Գործառույթներ Ունեմ` Չգիտեի. Բագրատ Սրբազան

18-05-2024 | 17:23

Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան
Եպհ Ռեկտորի Պահանջով Աշխատողներին Ստիպում Են Դուրս Գալ Արհմիությունից

18-05-2024 | 17:21

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Պենտագոնը Շտապում Է Ընդլայնել Տիեզերքում Պատերազմ Վարելու Հնարավորությունները. The New York Times

18-05-2024 | 14:51

Պենտագոնը շտապում է ընդլայնել տիեզերքում պատերազմ վարելու հնարավորությունները. The New York Times
Բագրատ Սրբազանն Առավելագույնս Համապատասխանում Է Վարչապետի Թեկնածուի Պահանջներին. Խոսրով Հարությունյան

18-05-2024 | 13:57

Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան
Գնել Սանոսյանը Գնացել Էր Կիրանց՝ Հանդիպելու Բնակիչների Հետ

18-05-2024 | 11:49

Գնել Սանոսյանը գնացել էր Կիրանց՝ հանդիպելու բնակիչների հետ
Կիրանցի Մոտ Բողոքի Ակցիայի Երկու Մասնակից Ձերբակալվել Է՝ Թմրանյութ Պահելու Մեղադրանքով. Քկ

18-05-2024 | 11:36

Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով. ՔԿ
Հորս Գյուղի Իշխանատան Պեղումները Շարունակվում Են

18-05-2024 | 11:27

Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են
Չաբահար Նավահանգստից Օգտվելու Հարցում Հնդկաստանը Սպասում Է Հայկական Կողմի Հստակ Առաջարկներին․ Դեսպան

17-05-2024 | 20:31

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Նմանատիպ լուրեր

Հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու

Լուրեր

Calendar18-05-2024

Ադրբեջանական նենգապղծումների թիրախում ԼՂ-ն է, որտեղ ոչնչացվում, պղծվում, «վերակառուցվում» են հայկականն ու քրիստոնեականը. հայտարարություն

Լուրեր

Calendar18-05-2024

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա

Միջազգային լուրեր

Calendar18-05-2024

Երբեք այնքան չենք զգացել պետական ձեռքը մշակույթի դեմ, որքան 2018 թվականից մինչ օրս. գրականագետ

Լուրեր

Calendar18-05-2024

Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է

Լուրեր

Calendar18-05-2024

Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան

Լուրեր

Calendar18-05-2024

Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան

Լուրեր

Calendar18-05-2024