CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ97

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները ելույթ կունենան Երևանում

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները ելույթ կունենան Երևանում

Մարտի 22-ին՝ ժ. 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ, տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։ 

1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային և թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ, որը 1950-ից անվանակոչվեց Կոմիտասի անունով: 2023 թ․սեպտեմբերին՝ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային, ժող․գործիքների, երգեցողության բաժինները, դպրոցն ուներ 386 աշակերտ, բավարար շենքային պայմաններ, 93 բարձրակարգ, իրենց գործին նվիրված մասնագետներ և որակյալ երաժշտական գործիքներ: 

2023 թ․ հունիսի 15-ին, ի հեճուկս շրջափակման դաժան պայմանների, դպրոցը պատվով ու հպարտությամբ նշեց իր գործունեության 85-ամյակը` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպելով հոբելյանական համերգ։ Մոմերի և լապտերների լույսի ներքո դպրոցի տաղանդաշատ սաների կատարումները նույնքան հուզիչ էին, որքան պատմական անցյալում Լենինգրադի շրջափակման պայմ-աններում իրականացվող համերգները:

«Մենք՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի վերաբացման նախաձեռնող խմբի անդամներս, փորձում ենք պահպանել մեր սիրելի կրթօջախը՝ հուսալով ու հավատալով, որ կկարողանանք բարի մարդկանց և իրավասու կազմակերպությունների օգնությամբ վերակազմակերպել դպրոցի աշխատանքը և շարունակել շուրջ ինը տասնամյակի պատմություն և բարի համբավ ունեցող կրթօջախի կենսագրությունը: Այս համերգը նվիրված է հենց այդ նպատակին»,- ասված է նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ։

  • Լրահոս
  • Close
Հայաստանի Ժուռնալիստների Միության Ահազանգն Իրավապահներին, Միջազգային Կառույցներին, Կոչը՝ Լրագրողներին

17-05-2024 | 15:08

Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին
Կանադահայոց Թեմը Հաղորդագրություն Է Տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում Պաշտոնավարելու Տարիների Վերաբերյալ

17-05-2024 | 13:04

Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
Թող Իրենց Հունաստանները Ցույց Տան, Որ Մեր Հաշվին, Իրենց Բառերով Ասած, Տժժում Են. Սրբազանն՝ Իր Լուսանկարը Տարածողներին

17-05-2024 | 12:49

Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են. Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
Ռուբեն Վարդանյանի Ընտանիքը Կոչ Է Անում Միջազգային Հանրությանը՝ Պահանջել Վարդանյանի Եւ Մյուս 22 Հայ Բանտարկյալների Անվերապահ Ազատ Արձակումը

17-05-2024 | 12:22

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Հայ Շախմատիստները Ոչ-Ոքի Են Գրանցել Շարժայի Միջազգային Մրցաշարի 3-Րդ Տուրում

17-05-2024 | 11:12

Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում
«Ռսի Շպիոն (Ստրուկ)» Թեման Մաշվում Է

17-05-2024 | 10:57

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է
Լեհաստանում Հայտնաբերվել Է 18-Րդ Դարի Տխրահռչակ Խարդախի Գանձը

17-05-2024 | 09:57

Լեհաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի տխրահռչակ խարդախի գանձը
Ավստրալիայի Թանգարաններից Մեկում Վնասել Են 100-Ամյա Չինական Ծիսական Վիշապը

17-05-2024 | 09:35

Ավստրալիայի թանգարաններից մեկում վնասել են 100-ամյա չինական ծիսական վիշապը
Հայտնաբերել Են Կերպարվեստի Հնագույն Նմուշներից Մեկը

17-05-2024 | 09:32

Հայտնաբերել են կերպարվեստի հնագույն նմուշներից մեկը
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին
2023-Ին Կապիտալի Ներհոսքը 40 %-Ով Նվազել Է

16-05-2024 | 13:30

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է
Սլովակիայի Վարչապետի Դեմ Մահափորձ Է Արել Սլովակ Հայտնի Գրող Չինտուլան

16-05-2024 | 12:59

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան

Նմանատիպ լուրեր

Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին

Լուրեր

Calendar17-05-2024

Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ

Լուրեր

Calendar17-05-2024

Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են. Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին

Լուրեր

Calendar17-05-2024

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը

Լուրեր

Calendar17-05-2024

Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում

Լուրեր

Calendar17-05-2024

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է

Լուրեր

Calendar17-05-2024

Լեհաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի տխրահռչակ խարդախի գանձը

Լուրեր

Calendar17-05-2024

Ավստրալիայի թանգարաններից մեկում վնասել են 100-ամյա չինական ծիսական վիշապը

Մշակութային լուրեր

Calendar17-05-2024