CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ63

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է». գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է». գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում

Վլադիմիր Պոզները համաշխարհային երևույթ է։ Մոլորակի վրա ամենահայտնի մարդկանց համար պատիվ է նրա հաղորդմանը հյուր լինելը։ Այս հեղինակությունը Պոզները վաստակել է սուր մտքի, դիպուկ ու խորաթափանց հարցերի, դիմացինին ուղնուծուծով ճանաչելու և անչափ տեղեկացված  լինելու շնորհիվ։
Երջանկահիշատակ Սերգո Երիցյանը հետաքրքվել է նաև Վլադիմիր Պոզների գործունեությամբ, հատկապես որ նա հայերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել, ուսումնասիրել է  արցախյան հիմնահարցը, հայոց պատմությունն  ու մշակույթը և հարցազրույցների է հրավիրել կշիռ ունեցող  հայերի՝ մշակութային գործիչներից մինչև Հայաստանի նախագահներ։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը հավաքել, ի մի է բերել Վլադիմիր Պոզների վարած հենց այդ հարցազրույցները, նաև 2019-ին  նրա երևանյան հանդիպումները, ելույթները, դրանք թարգմանել է  հայերեն և ամփոփել  «Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» ժողովածուում։
Գիրքը պատմում է նաև Պոզների ընտանիքի,  Հայաստանի հետ  կապի մասին, որն սկսվում է նրա ամուսնությամբ կոմպոզիտոր  Ալեքսանդր Սպենդիարյանի ազգականուհու՝ Վալենտինա Ջեմբերջիի հետ։
Ժողովածուն լույս է տեսել 2022 թվականին, սակայն Սերգո Երիցյանը չհասցրեց տեսնել գրքի շնորհանդեսը։ Այն տեղի ունեցավ «Թեքեյան» կենտրոնի դահլիճում՝ մտավորականների, Սերգո Երիցյանի հարազատների, ընկերների ու մտերիմների մասնակցությամբ, որոնց համար փորձառու լրագրողի անցած ճանապարհը մասնագիտական որակի չափանիշ է։
Սերգո Երիցյանը 100-ից ավելի գրքերի հեղինակ է։ Ամբողջ կյանքում հետևելով լրագրողի իր կոչմանը՝ նա աշխարհով մեկ փնտրել է հայկական հետքը, նաև  հրատարակություններ պատրաստել հայերի հետ առնչություն ունեցող գործիչների մասին։ Նրա գրքերը տեղեկատվական շտեմարաններ են ու լրագրության ձեռնարկներ։ 
«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» ժողովածուն ևս տեղեկատվական աղբյուր լինելուց բացի, նաև կարող է դասագիրք լինել լրագրողների համար՝ ինչպես պետք է հարցազրույց վերցնել, ինչ պետք է անել զրուցակցին անկեղծության մղելու և ստացված զրույց ունենալու համար՝ Վլադիրմիր Պոզների օրինակով։
Հայ ընթերցողն այս ժողովածուով կբացահայտի, կճանաչի Պոզներին ու նրա միջոցով կբացահայտի, կճանաչի համաշխարհային գործչներին, համաշխարհային երևույթներն ու իրադարձությունները՝ ոչ սովորական՝ Պոզների մատուցմամբ։

  • Լրահոս
  • Close
Սոչիի Իշխանությունները Քաղաքի Բնակիչներին Եւ Հյուրերին Խորհուրդ Են Տվել Խուսափել Ջրի Մոտ Հանգստանալուց

05-05-2024 | 15:12

Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
Մակ-Ի Գլխավոր Քարտուղարի Օգնականը Քառօրյա Այցով Ժամանել Է Հայաստան

05-05-2024 | 15:10

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Մակրոնը Հայտարարել Է Ռուսաստանի Հետ Երկխոսությունը Շարունակելու Անհրաժեշտության Մասին

05-05-2024 | 15:06

Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
Մակրոնը Մտադիր Է Սի Ծինփինի Ֆրանսիա Այցի Ժամանակ Ճնշում Գործադրել Նրա Վրա

05-05-2024 | 10:40

Մակրոնը մտադիր է Սի Ծինփինի Ֆրանսիա այցի ժամանակ ճնշում գործադրել նրա վրա
Եթե Ամն-Ն Չզբաղվի Պետական ​​Պարտքով, Ապա Դա Կլինի Դոլարի Վերջը. Իլոն Մասկ

05-05-2024 | 09:04

Եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով, ապա դա կլինի դոլարի վերջը. Իլոն Մասկ
Ռուսաստանը Հետախուզում Է Հայտարարել Պորոշենկոյի Նկատմամբ

05-05-2024 | 08:59

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
Հազարավոր Ուխտագնացներ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում Են՝  Բարեբեր Կրակին Սպասելով

04-05-2024 | 16:04

Հազարավոր ուխտագնացներ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում են՝ Բարեբեր կրակին սպասելով
Կողմերը Կարևորել Են Ապրիլի 5-Ին Բրյուսելում Տեղի Ունեցած Եռակողմ Հանդիպումը

04-05-2024 | 10:51

Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը
Շրջանառվող Տեղեկությունները Սուտ Են, Չեն Համապատասխանում Իրականությանը. Պն

04-05-2024 | 09:09

Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
Կոչ Ենք Անում Ադրբեջանի Ղեկավարությանն Անհապաղ Ազատ Արձակել Անարդարացի Ձերբակալված Լրագրողներին․ Բաքվում Ամն Դեսպան

04-05-2024 | 07:54

Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանն անհապաղ ազատ արձակել անարդարացի ձերբակալված լրագրողներին․ Բաքվում ԱՄՆ դեսպան
Հարյուր Հազարավոր Մարդկանց Մահվան Վտանգ Կսպառնա, Եթե Իսրայելը Մտնի Ռաֆահ. Մակ

04-05-2024 | 07:35

Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Ամերիկացի Խորհրդարանականը Մեղադրվում Է Ադրբեջանից Կաշառք Ստանալու Մեջ

04-05-2024 | 07:28

Ամերիկացի խորհրդարանականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ
Կիրանց Տանող Ճանապարհը Բաց Է

03-05-2024 | 22:10

Կիրանց տանող ճանապարհը բաց է
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Իիհ Իսլամական Մշակույթի Եւ Հաղորդակցության Կազմակերպության Ղեկավարին

03-05-2024 | 17:53

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին
Կիրանցում Ոստիկանները Շարունակում Են Կիրանցի Ճանապարհը Փակ Պահել  Բագրատ Սրբազանի, Գառնիկ Դանիելյանի Եւ Սուրեն Պետրոսյանի Համար

03-05-2024 | 14:58

Կիրանցում ոստիկանները շարունակում են Կիրանցի ճանապարհը փակ պահել Բագրատ Սրբազանի, Գառնիկ Դանիելյանի և Սուրեն Պետրոսյանի համար

Նմանատիպ լուրեր

Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց

Միջազգային լուրեր

Calendar05-05-2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Լուրեր

Calendar05-05-2024

Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին

Միջազգային լուրեր

Calendar05-05-2024

Մակրոնը մտադիր է Սի Ծինփինի Ֆրանսիա այցի ժամանակ ճնշում գործադրել նրա վրա

Միջազգային լուրեր

Calendar05-05-2024

Եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով, ապա դա կլինի դոլարի վերջը. Իլոն Մասկ

Միջազգային լուրեր

Calendar05-05-2024

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ

Միջազգային լուրեր

Calendar05-05-2024

Հազարավոր ուխտագնացներ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում են՝  Բարեբեր կրակին սպասելով

Միջազգային լուրեր

Calendar04-05-2024

Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը

Պաշտոնական լուրեր

Calendar04-05-2024