CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров76

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է». գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է». գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում

Վլադիմիր Պոզները համաշխարհային երևույթ է։ Մոլորակի վրա ամենահայտնի մարդկանց համար պատիվ է նրա հաղորդմանը հյուր լինելը։ Այս հեղինակությունը Պոզները վաստակել է սուր մտքի, դիպուկ ու խորաթափանց հարցերի, դիմացինին ուղնուծուծով ճանաչելու և անչափ տեղեկացված  լինելու շնորհիվ։
Երջանկահիշատակ Սերգո Երիցյանը հետաքրքվել է նաև Վլադիմիր Պոզների գործունեությամբ, հատկապես որ նա հայերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել, ուսումնասիրել է  արցախյան հիմնահարցը, հայոց պատմությունն  ու մշակույթը և հարցազրույցների է հրավիրել կշիռ ունեցող  հայերի՝ մշակութային գործիչներից մինչև Հայաստանի նախագահներ։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը հավաքել, ի մի է բերել Վլադիմիր Պոզների վարած հենց այդ հարցազրույցները, նաև 2019-ին  նրա երևանյան հանդիպումները, ելույթները, դրանք թարգմանել է  հայերեն և ամփոփել  «Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» ժողովածուում։
Գիրքը պատմում է նաև Պոզների ընտանիքի,  Հայաստանի հետ  կապի մասին, որն սկսվում է նրա ամուսնությամբ կոմպոզիտոր  Ալեքսանդր Սպենդիարյանի ազգականուհու՝ Վալենտինա Ջեմբերջիի հետ։
Ժողովածուն լույս է տեսել 2022 թվականին, սակայն Սերգո Երիցյանը չհասցրեց տեսնել գրքի շնորհանդեսը։ Այն տեղի ունեցավ «Թեքեյան» կենտրոնի դահլիճում՝ մտավորականների, Սերգո Երիցյանի հարազատների, ընկերների ու մտերիմների մասնակցությամբ, որոնց համար փորձառու լրագրողի անցած ճանապարհը մասնագիտական որակի չափանիշ է։
Սերգո Երիցյանը 100-ից ավելի գրքերի հեղինակ է։ Ամբողջ կյանքում հետևելով լրագրողի իր կոչմանը՝ նա աշխարհով մեկ փնտրել է հայկական հետքը, նաև  հրատարակություններ պատրաստել հայերի հետ առնչություն ունեցող գործիչների մասին։ Նրա գրքերը տեղեկատվական շտեմարաններ են ու լրագրության ձեռնարկներ։ 
«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» ժողովածուն ևս տեղեկատվական աղբյուր լինելուց բացի, նաև կարող է դասագիրք լինել լրագրողների համար՝ ինչպես պետք է հարցազրույց վերցնել, ինչ պետք է անել զրուցակցին անկեղծության մղելու և ստացված զրույց ունենալու համար՝ Վլադիրմիր Պոզների օրինակով։
Հայ ընթերցողն այս ժողովածուով կբացահայտի, կճանաչի Պոզներին ու նրա միջոցով կբացահայտի, կճանաչի համաշխարհային գործչներին, համաշխարհային երևույթներն ու իրադարձությունները՝ ոչ սովորական՝ Պոզների մատուցմամբ։

  • Лента
  • Close
Լեմկինի Ինստիտուտի Դատապարտող Հայտարարությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ծածուկ Ներգրավվածությունը Ցեղասպանության Ժխտողական Քաղաքականության Մեջ

15-05-2024 | 18:30

Լեմկինի ինստիտուտի դատապարտող հայտարարությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ
Տեսանյութ. Չտեսա՞Ք, Որ Խփեց... Չէ, Չտեսա

15-05-2024 | 17:38

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա
Երբ Կտավը Նույնացնում Է Մարդուն Ու Արվեստագետին. Արա Հակոբյանի Անհատական Ցուցահանդեսը՝ Թեքեյան Կենտրոնում

15-05-2024 | 16:50

Երբ կտավը նույնացնում է մարդուն ու արվեստագետին. Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ Թեքեյան կենտրոնում
Սատարո՛Ւմ Ենք «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը. Ռուսաստանի Հայերի Միության Հայտարարությունը

15-05-2024 | 15:03

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը
«Սուտ Է». Զախարովայի Արձագանքը՝ Հայաստանից Ռուս Խաղաղապահների Դուրսբերման Հետ Կապված

15-05-2024 | 14:58

«Սուտ է». Զախարովայի արձագանքը՝ Հայաստանից ռուս խաղաղապահների դուրսբերման հետ կապված
Ֆոտոշարք. Մերիլ Սթրիփը 35 Տարի Անց Արժանացավ «Պատվավոր Ոսկե Արմավենու Ճյուղի»

15-05-2024 | 14:12

Ֆոտոշարք. Մերիլ Սթրիփը 35 տարի անց արժանացավ «Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղի»
Խարկովից Հազարավոր Բնակիչներ Են Տարհանվում

15-05-2024 | 12:49

Խարկովից հազարավոր բնակիչներ են տարհանվում
«Ժողովրդավարության Բաստիոնում» Յոլյանի Անվան Արյունաբանական Կենտրոնի Տնօրենին Ազատում Են Աշխատանքից

15-05-2024 | 12:16

«Ժողովրդավարության բաստիոնում» Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատում են աշխատանքից
Աթեիստ Արսեն Թորոսյանի Հերթական Սարկազմը

15-05-2024 | 11:45

Աթեիստ Արսեն Թորոսյանի հերթական սարկազմը
Մենք Չենք Օգտագործում «Զանգեզուրի Միջանցք» Տերմինը

15-05-2024 | 11:19

Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը
Արտյոմ Օհանովը՝ Լավագույն Գիտնականների Ցանկում

14-05-2024 | 23:55

Արտյոմ Օհանովը՝ լավագույն գիտնականների ցանկում
Ռուս Սահմանապահները Հսկելու Են Հայաստանի Սահմանը Թուրքիայի Եւ Իրանի Հետ. Բորտնիկով

14-05-2024 | 23:52

Ռուս սահմանապահները հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ. Բորտնիկով
Резолюция Расширенного Заседания Совета Сар

14-05-2024 | 22:37

РЕЗОЛЮЦИЯ РАСШИРЕННОГО ЗАСЕДАНИЯ СОВЕТА САР
Լարված Վիճակ Թբիլիսիում

14-05-2024 | 22:16

Լարված վիճակ Թբիլիսիում
Հաստատվել Է Հայաստանի Եւ Հնդկաստանի Պն-Ների Միջև 2024-2025 Թթ. Համագործակցության Պլանը

14-05-2024 | 22:10

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Похожие новости

Լեմկինի ինստիտուտի դատապարտող հայտարարությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ

Տարածաշրջանային լուրեր

Calendar15-05-2024

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա

Новости

Calendar15-05-2024

Երբ կտավը նույնացնում է մարդուն ու արվեստագետին. Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ Թեքեյան կենտրոնում

Новости

Calendar15-05-2024

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Новости

Calendar15-05-2024

«Սուտ է». Զախարովայի արձագանքը՝ Հայաստանից ռուս խաղաղապահների դուրսբերման հետ կապված

Տարածաշրջանային լուրեր

Calendar15-05-2024

Ֆոտոշարք. Մերիլ Սթրիփը 35 տարի անց արժանացավ «Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղի»

Международные новости

Calendar15-05-2024

Խարկովից հազարավոր բնակիչներ են տարհանվում

Международные новости

Calendar15-05-2024

«Ժողովրդավարության բաստիոնում» Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատում են աշխատանքից

Новости

Calendar15-05-2024