CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Սիլվա Կապուտիկյան

Սիլվա Կապուտիկյան

բանաստեղծուհի

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1919թ. հունվարի 20-ին Երեւանում:
1941թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետեւ` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները:

Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչմանն է արժանացել 1980 թվականին, նույն թվականին Վրաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր աշխատողի կոչման:

Հայաստանի ԳԱԱ անդամ է ընsrվել 1994 թվականին:1944 թշվականին լույս է տեսել Սիլվա Կապուտիկյանի առաջին գրքույկը` «Երկու զրույց» ժողովածուն: է 1952թ. «Uրտաբաց զրույց» ժողովածուն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

Կապուտիկյանի ստեղծագործության մեջ միշs կենտրոնական տեղ է գրավել հայրենիքի թեման, որը գնալով խորացել է «Մտորումներ ճանապարհի կեսին» 1961, «Յոթ կայարաններ» 1966 ժողովածուներում: Այստեղ արտահայտվել են հայ ժողովրդի պատմական ճանապարհի փիլիսոփայությունը, նրա հավատը ապագայի հանդեպ, նrա ստեղծագողի էությունը։ Կապուտիկյանի ստեղծագործության հիմնական թեմաներից է սերը։ Նրա քնարերգությունը սիրn հոգեբանության յուրoրինակ արահայտություններից է հայ պոեզիայում:

Սիլվա Կապուտիկյանը հեղինակ է նաեւ մանկական մի շարք բանաստեղծական ժողովածուների:
Նրա ստեղծագողծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։

2003թ-ին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան » գրական մրցանակի:

Հոդվածներ