07-09-2023
Մրցանակակրի մասին
Ծնվել է 1929թ. փետրվարի 11-ին Գանձակ քաղաքում։
1945թ. ընտանիքով տեղափոխվել են Կիրովական, այնուհետեւ` 1947թ. քաղաք Երեւան:1944թ. հոր մահից հետո պատանի հասակից աշխատել է որպես դարբնի աշակերտ:
1946թ-ից սկսել է զբաղվել սպորտով` ըմբշամարտով եւ ծանրամարտով: 1948թ. ընդունվել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկում եւ այն ավարտել 1952թ.:
Ուսման տարիներին զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ:
1951թ. նրան շնորհվում է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։
Օլիմպիական խաղերի բազմաթիվ չեմպիոն Ալբերտ Ազարյանը մասնակցել է աշխարհի 49 պետություններում կայացած, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա եւ 10 բրոնզե մեդալներ:
ԽՍՀՄ առաջնություններում նույնպես 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման: 1956թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։
Ալբերտ Ազարյանին շնորհվել են ԽՍՀՄ եւ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի մրցավարի, ՀՀ վաստակավոր մարզիչի կոչումները, իսկ 1999թ. շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում։
Ալբեդիտ Ազարյանն արժանացել է մի շարք պետական բարձր պարգեւների: 2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը:
Հանդիսանում է ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահը, մարմնամադրության ֆեդերացիայի նախագահը:
ՀԹՄ միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին արժանացել է 2004 թվականին: