Մրցանակակրի մասին
Ծնվել է 1957 թվականին Հայաստանի Եղեգնաձորի Շրջանի Մալիկա գյուղում: Ավարտել է հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտը:
Աշխատել է «Նեյրոն» արտադրական միավորումում, այնուհետեւ խորhրդային միության էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարության համակարգում:
1991 թվականին Արա Աբրամյանը գլխավորեց «ԿՈՄԷՔՍ» ընկերությունը, որը Ռուսաստանի պետական «Էլեկտրոնիկա» կորպորացիային կից ձեռնարկություններից մեկն էր: 1993 թվականին Աբրահամյանի ղեկավարությամբ ստեղծվեց «Սոգլասիե» փակ բաժնետիրական ընկերությունը, որի նախագահն է մինչ oru:
2000 թվականին Աբրահամյանի նախաձեռնությամբ Ռուսաստանում կազմավորվում ու սկսում է գործել Ռուսաստանի հայերի միությունը:
2003 թվականին Մոսկվայում տեղի ունեցած Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարում նախագահ ընտրվեց Արա Աբրահամյանը:
Իր հայրենի գյուղ Մալիշկայում Արա Աբրահամյանը կառուցել է դպրոց, Ս. Աննայի հայկական եկեղեցին եւ ռուս-հայկական բարեկամության թանգարանը:
Աrա Աբրահամյանն արժանացել է մի շարք երկրների պետական պարգեւների: 2003 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն է:
2006թ. Աrա Աբրամյանն արժանացել է ՀԹՄՄ բարձրագույն պարգեւին` «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին: