CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Արման Կիրակոսյան

Արման Կիրակոսյան

պատմաբան, դիավանագետ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1956թ. սեպտեմբերի 10-ին Երեւանում:
1992-93թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը։

1999-2005թթ.` ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:

Արման Կիրակոսյանը բազմաթիվ գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է: Անգլերեն են թարգմանվել եւ հրատարակվել նրա «Հայկական ջարդերը 1894-96 թթ.» եւ «Բրիտանական դիվանագիտությունը եւ հայկական հարցը» գրքերը:

«Բրիտանական դիվանագիտությունը եւ հայկական հաrցը» գիրքը հայերեն հրատարակվել է 1999թ. եւ դարձել նրա դոկտորական ատենախոսությունը: Գրքում պատմաքննական վերլուծության են ենթարկվել անգլիական դիվանագիտության սկզբունքները եւ թուրքերի ջարդարարական քաղաքականությունը հայերի նկատմամբ: Գիրքն անգլերեն վերահրատարակվել է ԱՄՆ-ում գործող «Կոմիտաս» ինստիտուտի կողմից, իսկ «Հայկական ջարդերը 1894-96թթ» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 35 հոդված, հրատարակվել է 2004թ.: 

2004թ. Արման Կիրակոսյանը արժանացել է Հայաստանի Թեքեյան Մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակի:

Հոդվածներ